Ի՞նչ ճակատագիր են ունենում երեխաները մանակատունը թողնելուց հետո
Հայաստանում գործող մանկատները քիչ-թե շատ կարողանում են հարազատներից զուրկ, անապահով բազմաթիվ երեխաների համար ապաստան ապահովել ու հասցնել 18 տարեկանի։ Բայց ի՞նչ է լինում այս անօգնական պատանիների ճակատագիրը, երբ նրանք 18 տարեկանում ստիպված լքում են մանկատները։ Նրանք հիմնականում թողնված են բախտի քմահաճույքին, որովեհտև պետությունը չի կարող բոլորին միանգամից ապահովել բնակարանով, աշախատանքով և այլն։
Արդեն 5 տարի գործող «Մեր տունը» հասարակական կազմակերպությունն իր վրա է վերցրել այդ պատասխանատվության մի մասը, ու այն օրիորդները, որոնք ցանկություն ունեն սովորելու, առաջ գնալու, կարող են իսկական տուն գտնել Էջմիածնում գործող «Մեր տանը»։
«Մեր տունն» արդեն 6 դուստր է ամուսնացրել և 5 թոռնիկ ունի։
Կազմակերպության ղեկավար Տիգրանուհի Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իրենք իսկական «տան աղջիկ» են դաստիարակում՝ կիրթ ու տնարար։
-Եթե երեխան սովորելու, առաջ գնալու ցանկություն ունի, մենք իրեն օգնում ենք։ Իհարկե, կան աղջիկներ, որոնց ընդունակությունները թույլ են, բայց միևնույն է, մենք ուրիշ մասնագիտություններ ենք տալիս նրանց, որ լավ տնտեսուհիներ դառնան, արհեստներ սովորեն։ Հերիք է մանկատան շրջանավարտ աղջիկներին անընդհատ քննադատեն։ Այդ երեխաների գլխներին եթե տեր է լինում, հոյակապ մարդիկ են դառնում։ Պետք է վերջ դնել այս կարծրատիպերին։ Ի՞նչ է նշանակում՝ մարդուն աշխատանք չտալ միայն նրա համար, որ մանկատան շրջանավարտ է։ Մանկատան աղջիկը, որը ավարտել է մանկավարժական համալսարանը, ոչ մի աշխատանք չի գտնում միայն այն պատճառով, որ մանկատան սան է։ Հերիք է վատ բաներ խոսեն մանկատան երեխաների մասին, ու առհասարակ՝ իրենք իրավունք ունեն հասարակության մեջ իրենց լիարժեք զգալու,-նշել է նա։
Այս կարծրատիպերը կոտրելու համար էլ ռեժիսոր Ալեքսանդր Միրզախանյանը փաստագրական ֆիլմ է նկարել, որը կոչվում է «Մեր տունը»։
-Ֆիլմը շատ լուսավոր է, կարծրատիպեր է կոտրում և ավարտվում է մի պայծառ երգով, որը երգում են հայ լավագույն երգիչները,-հայտարարել է Ալեքսանդր Միրզախանյանը։
Երգի հեղինական է կոմպոզիտոր Մարտին Ահարոնյանը։
-Հիանալի աղջիկներ են, իսկական տան աղջիներ՝ դաստիարակված և կիրթ։ Տեսեք, օրինակ, այս ֆիլմի պրեմիերայի օրը իմ ընկերոջ որդին, որը արտասահմանում էր, շատ է հավանել աղջիկներից մեկին և հնարավոր է՝ գա ու աղջիկ ուզի «Մեր տնից»,-հայտարարել է նա։
Ցավոք սրտի, Էջմիածնում գործող «Մեր տունն» ընդամենը 14 օրիորդների կարող է իր հարկի տակ պահել, քանի որ շենքը այդքանի համար է նախատեսված։
Իսկ ինչպե՞ս է դասավորվում մանկատների մնացած սաների ճակատագիրը։ Պետությունը պարտավորություն է ստանձնել մի քանի տարվա ընթացքում նրանց համար տներ կառուցել, սակայն մանկատան սաների հիմանկան մասն այսօր էլ ապրում է անմխիթար պայմաններում՝ թողնված բախտի քմահաճույքին։