Հայաստանում հաստատված «բարի» ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո իշխանության ներկայացուցիչները փնտրում են արջին։ Ավելի ճիշտ՝ արջի ծառայություն մատուցողներին։ Այսինքն՝ նրանց, ովքեր ուզեցել են օգուտ տալ, բայց, իբր, ակամայից վնաս են տվել։
Ըստ այդմ՝ Հայաստանում արջի ծառայությամբ են զբաղվում փողոցային խուժանը, ընտրական հանձնաժողովի իշխանական կամ ծախված անդամները, իշխանամետ դիտորդներն ու վստահված անձինք, տոկոս «խփող» համայնքապետերը, շրջիկ խմբերը, մանկավարժի հաստիք ունեցող ընտրակեղծարարները՝ «չիբուռաշկաները», ԺԷԿ–ի աշխատողները և այլ «պաշտոնատարներ»։
Սրանք բոլորը, սկսած 2012–ից, արջի ծառայություն են մատուցում ոստիկանության զգոն հայացքի ներքո և «պետպատվերի» շրջանակներում։
Եթե հավատալու լինենք իշխանավորների հայտարարություններին, ապա արջի ծառայություն մատուցողները սադիստներ են, քանի որ բռնության են ենթարկում ընտրական իրավունքը։ Այդ դեպքում ստացվում է, որ արջի ծառայության շահառու իշխանավորները մազոխիստներ են, քանզի հաճույք են ստանում ընտրական իրավունքի բռնաբարությունից, բայց, միևնույն ժամանակ, հրապարակավ քննադատում են այդպիսի ծառայություն մատուցողներին։
Հիմա իշխանավորներն ընկած արջի ծառայություն մատուցող են փնտրում։ Ու չեն գտնում։ Մինչդեռ ընդամենը պետք է հայելու մեջ նայեն։ Եթե շատ ուշադիր նայեն, ապա «արջին» էլ կարող են գտնել։
Փնտրվում է «արջ»

Սամվել Խաչագողյան