Քաղաքական

16.12.2015 15:51


Վարդան Օսկանյանը միացել է հանրաքվեի արդյունքները ՍԴ–ում վիճարկելու ստորագրահավաքին

Վարդան Օսկանյանը միացել է հանրաքվեի արդյունքները ՍԴ–ում վիճարկելու ստորագրահավաքին

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը միացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին։

Համապատասխան դիմումի տակ իր ստորագրությունն է դրել նաև 16 պատգամավոր։

Ստորագրահավաքին միացել են Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Լևոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Տիգրան Ուրիխանյանը, Էդմոն Մարուքյանը և Խաչատուր Քոքոբելյանը:

Ստորագրահավաքին չմիանալու մասին հայտարարել են ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն։ ՍԴ դիմելու վերջնաժամկետը լրանում է դեկտեմբերի 18-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը