Տիգրան Սարգսյանը հաղթեց Փայլակ Հայրապետյանին. սնանկացած գործարարից կբռնագանձեն 124.000 դրամ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի հայցով դատական գործի վճիռը (նախագահող դատավոր Զարուհի Նախշքարյան): Այս մասին հայտնում է «aravot.am»–ը։
Հայցը բավարարվեց մասնակի:
Տիգրան Սարգսյանը պահանջում էր պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին «shamshyan.com» էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում, և դատական ծախսերը՝ ներառյալ փաստաբանի վարձատրության գումարը: Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի կբռնագանձվի ոչ թե մեկ միլիոն դրամ, այլ 100.000 դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, 24.000 դրամ, որից 20.000-ը նյութային պահանջի և 4000-ը՝ ոչ նյութային պահանջի և դատական ծախսերի համար վճարված գումար:

Մանրամասները՝ «aravot.am»–ում։