Աշխարհ

17.12.2015 08:16


Լրագրող Գայանե Չիչակյանը կրկին «զայրացրել» է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի (տեսանյութ)

Լրագրող Գայանե Չիչակյանը կրկին «զայրացրել» է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի (տեսանյութ)

Լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, որ օրեր առաջ ասուլիսի ժամանակ «RT»-ի ԱՄՆ-ի թղթակից, հայազգի լրագրող Գայանե Չիչակյանի հարցը` Իրաքում թուրքական զորքերի տեղակայման մասին, զայրացնում է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբիին: Այս մասին գրում է «arevelk.am»–ը։

Քիրբին պաասխանում է, որ Իրաքն ու Թուրքիան քննարկում են հարցը, և դրանից ավելի ոչինչ չունի ասելու, սակայն հայազգի լրագրողը պահանջում է պատասխանել, թե ինչպե՞ս է Թուրքիան, առանց Իրաքի համաձայնության, զորքեր տեղակայում երկրում, և արդյոք ԱՄՆ-ը հովանավորո՞ւմ է թուրքական քաղաքականությունն այս հարցում, հարցուպատասխանը այլ ընթացք է ունենում. Ջոն Քիրբին, զայրանալով, լրագրողի հարցերն անվանում է անմիտ ու ծիծաղելի և խորհուրդ է տալիս ամաչել նման հարցերի համար: «RT»-ն իր աշխատակցուհու հարցերի առթիվ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի բնորոշումները համարել է անձնական վիրավորանք:

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ հայ լրագրող Գայանե Չիչակյանն իր հարցերով «զայրացնում է» ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին: Հայտնի է, որ այս տարվա սկզբին՝ մեկ այլ ասուլիսի ժամանակ, Գայանե Չիչակյանի հարցը՝ հայկական ցեղասպանության ճանաչման մասին, կրկին հաճելի չէր թվացել ԱՄՆ մեկ այլ պաշտոնյանի` Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆին:

Այս խորագրի վերջին նյութերը