Հայաստանի դատական համակարգում երեկ շատ խորհրդանշական որոշում է կայացվել։ Այդ որոշումը պաշտպանել է վարկաբեկված պաշտոնյային ու տուգանք սահմանել գործարարի նկատմամբ։
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը որոշել է հօգուտ տխրահռչակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի լուծել դատական վեճը։ Արդյունքում՝ Տ. Սարգսյանի բարոյական (բարոյակա՛ն, Շո՜ւրա) վնասը կփոխհատուցվի 124 հազար դրամի չափով։
Դատարանն, ըստ այդմ, որոշեց օֆշորային սկանդալի հերոսներից մեկի բարոյական պաշտպանվածության արժեքը, որը մոտավորապես այնքան է, ինչքան փողոցում «գործ անող» թանկանոց թեթևաբարոներինը, որոնք «ֆուլ սերվիզ» են ապահովում։
Եվ այսպես, օֆշորային մեքենայությունից տուժած Փայլակ Հայրապետյանը պետք է փոխհատուցի «Օֆշորի Տիկոյին», ինչպես նաև հերքի իր ասածները։
Պետությունը, փաստորեն, պաշտպանում է Հայաստանի տնտեսության հերն անիծած ու բազմաթիվ վկայություններով օֆշորային սկանդալի մեջ թաթախված պաշտոնյային։ Սա յուրօրինակ «մեսիջ» է գործարար աշխարհին, որ հանկարծ մեր երկրում ներդրումներ չանեն։
Դատարանը պարտադրում է մասնավոր անձին ու գործարարին փող տալ մեկին, ով դարձել է Հայաստանի թուլացման քայլող խորհրդանիշը («Արուս» որ ասում ենք, «Մուրադին» միշտ նրա հետ պետք է պատկերացնել)։
Պարզ է, որ դատարանը պարտադրված որոշում է կայացրել, բայց դե, դրանից բան չի փոխվում։
Ի դեպ, երբ Հովիկ Աբրահամյանին վարչապետ էին նշանակում, նրան Սերժ Սարգսյանն արգելեց որևէ գնահատական տալ Տ. Սարգսյանի կառավարման շրջանին ու ձեռնպահ մնալ քննադատությունից։ Աբրահամյանն առանց ծպտուն հանելու համաձայնեց, քանզի շատ էր ուզում վարչապետ դառնալ։ Սակայն դա կոպիտ սխալ էր, քանի որ առանց Տիգրանի գործունեության շրջանին գնահատական տալու և այդ գործունեությանը համապատասխան իրավական ընթացք տալու՝ հնարավոր չէ առաջ գնալ։ Դա նույնն է, որ առանց Նյուրնբերգյան դատավարության՝ ֆաշիստներից ընդունես իշխանությունն, ու անցնես առաջ։
Ինչպես կյանքը ցույց տվեց, Հովիկը դրական արդյունքներով առանձնապես աչքի չընկավ։ Ճիշտ է, նա Տիգրանի պես բլեֆային ու նյուվասյուկիստական հայտարարություններ չի անում և կովերի պտուկները լվանալու մասին դասախոսություններով միլիոնավոր դոլարներ դուրս չի գրում, սակայն մյուս առումներով ամեն ինչ նույնն է. տնտեսության վիճակը վատանում է, և զուգահեռաբար ծաղկում է ՀՀԿ ղեկավարի շրջապատի գիշատչական բիզնեսը։
Աբրահամյանն այս ամենի տակից ուզում է դուրս գալ ուշագրավ ձևակերպմամբ։ Տնտեսական հետընթացն ու կյանքի որակի վատացման մասին անոնսը հանրությանը մատուցվում է որպես գործող վարչապետի ազնվության ու անկեղծության դրսևորում։ Բայց ո՞ւմ է պետք այդ ազնվությունն ու անկեղծությունը։ Մանավանդ որ իրականում դա անկարողության ու անարդյունավետության մասին է խոսում։
Պարտադիր և պարտադրված

Հայկ Ուսունց