Ֆրանսիացի նախարար. «Հարկավոր է զրկել ԻՊ–ին նավթի առևտրից ստացվող ֆինմիջոցներից»
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափենը Ֆրանսիական միջազգային ռադիոյի հետ հարցազրույցում հայտարարել է «Իսլամական պետությանը»նավթահորերից ստացվող ֆինանսական միջոցներից զրկելու անհրաժեշտության մասին։
Նրա խոսքերով՝ խմբավորման ֆինանսավորումը դադարեցնելու առավել արդյունավետ եղանակը զինյալների նավթային օբյեկտներին հասցվող ավիահարվածներն են։
Սափենը նշել է, որ դրա համար հարկավոր է պայքարել նաև փոքր խմբավորումների դեմ։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարի ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության գծով տեղակալ Ադամ Շուբինը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նավթի գնորդներն են Թուրքիան և Սիրիան։
Ֆրանսիացի նախարար. «Հարկավոր է զրկել ԻՊ–ին նավթի առևտրից ստացվող ֆինմիջոցներից»
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափենը Ֆրանսիական միջազգային ռադիոյի հետ հարցազրույցում հայտարարել է «Իսլամական պետությանը» նավթահորերից ստացվող ֆինանսական միջոցներից զրկելու անհրաժեշտության մասին։

7or.am