Հարցազրույց

21.12.2015 23:52


ԼՂՀ ԱԳՆ. «Պաշտոնական Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ»

ԼՂՀ ԱԳՆ. «Պաշտոնական Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ»

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանիմեկնաբանությունը «Արմենպրես» գործակալությանը

Հարց. Չնայած, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դեկտեմբերի 19-ին Բեռնում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը մնում է լարված։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

Պատասխան. Դրական ենք համարում, որ նախագահների հանդիպման գլխավոր թեմաներից է եղել շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկները՝ ներառյալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը։ Մենք մշտապես հանդես ենք եկել նման մեխանիզմների մշակման և իրականացման օգտին, ինչը թույլ կտա բացահայտելով լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին։ Իսկ դա իր հերթին կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կստեղծի կառուցողական մթնոլորտ բանակցություններ վարելու համար։ Հուսով ենք միջազգային հանրությունը հետևողական կլինի այս մեխանիզմները կյանքի կոչելու գործում։

Ցավոք, այն փաստը, որ նույնիսկ հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ։

ԼՂՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը