ՀՀ ՊՆ մամլո խոսնակ ԱրծրունՀովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ շփմանգծումայսգիշերիրավիճակըհամեմատաբարհանգիստէեղել, և հույս հայտնել, որ այն ավելի չի լարվի։
–Տանկըառաջնագծումչիգտնվում. այնհատուկբերվումէ դիրք:Ադրբեջանականկողմնայս տարի օգտագործում է իրողջսպառազինությունը: Տեսնելով՝չենկարողանումինչ-որարդյունքիհասնել, խոշորտրամաչափիզենքերենկիրառում: Զինամթերքիտեսակչկար, որչկիրառվեր: Ի դեպ, մենքկարողենք 10 արկին 1 արկովպատասխանել և ավելիդիպուկ,-ընդգծել է Ա. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շփման գծում առկա լարվածության աճն ու ադրբեջանական դիվերսիոն գործողությունները հիմնականում ունենում են քաղաքական դրդապատճառներ, օրինակ՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը, Ադրբեջանի ներքաղաքական տարբեր զարգացումները, հայ հանրության վրա ազդելու նպատակը:
Նա նշել է, որ տարբեր տեղեկություններով՝ 2015թ. ադրբեջանականկողմիկրածզոհերիթիվնանցնումէ 210-ից։
–Ոչմեկիհամարգաղտնիքչէ, որսապատերազմականիրավիճակէ։ Խնդրում եմ՝ ձերտերմինաբանությանմեջչօգտագործել «հրադադարիխախտում»արտահայտությունը, որովհետևհրադադարիխախտումմենքայլևսչունենք. հակառակորդնավելիլուրջբաներէուզումանել, որընրամոտչիստացվում,-հավելել է Ա. Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ. «Սա պատերազմական իրավիճակ է»
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ շփման գծում այս գիշեր իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, և հույս հայտնել, որ այն ավելի չի լարվի։
–Տանկը առաջնագծում չի գտնվում. այն հատուկ բերվում է դիրք: Ադրբեջանական կողմն այս տարի օգտագործում է իր ողջ սպառազինությունը: Տեսնելով՝ չեն կարողանում ինչ-որ արդյունքի հասնել, խոշոր տրամաչափի զենքեր են կիրառում: Զինամթերքի տեսակ չկար, որ չկիրառվեր: Ի դեպ, մենք կարող ենք 10 արկին 1 արկով պատասխանել և ավելի դիպուկ,-ընդգծել է Ա. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շփման գծում առկա լարվածության աճն ու ադրբեջանական դիվերսիոն գործողությունները հիմնականում ունենում են քաղաքական դրդապատճառներ, օրինակ՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը, Ադրբեջանի ներքաղաքական տարբեր զարգացումները, հայ հանրության վրա ազդելու նպատակը:
Նա նշել է, որ տարբեր տեղեկություններով՝ 2015թ. ադրբեջանական կողմի կրած զոհերի թիվն անցնում է 210-ից։
–Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սա պատերազմական իրավիճակ է։ Խնդրում եմ՝ ձեր տերմինաբանության մեջ չօգտագործել «հրադադարի խախտում» արտահայտությունը, որովհետև հրադադարի խախտում մենք այլևս չունենք. հակառակորդն ավելի լուրջ բաներ է ուզում անել, որը նրա մոտ չի ստացվում,-հավելել է Ա. Հովհաննիսյանը:
7or.am