Այս լարված օրերին չեմ ուզում անուն տալ, բայց դե, հասկացողը կհասկանա։
Էդ խեղճ ու կրակ մարդուն ասեք՝ թող իր մերձավորին փոխանցի, որ փետրվարյան հայտնի դեպքերի ժամանակ նաև իր խաղն է ավարտվել, և իմաստ չկա «պտուղ–բանջարեղենի» գույները բռնացնել «մեբելի» գույնի հետ ու այդ ֆոնին հնդկական էժանագին կինո հիշեցնող կադրեր ստանալ։
Ասեք՝ թող իր մերձավորին փոխանցի, որ հանգստանա, քանի որ սահմանադրական հանրաքվեի կեղծումով ավարտվեց իրենց կինոն։
Ասեք՝ թող իր մերձավորին փոխանցի, որ ամեն ինչ չափ ու սահման ունի, և որ Հայաստանում քիչ թե շատ որակյալ հոգեբաններ ու հոգեբույժներ կան, և կարելի է դիմել նրանց օգնությանը։
Ասեք՝ թող իր մերձավորին փոխանցի, որ ժանտախտի պահին խրախճանք հիշեցնող տեսարանը զզվելի է. չի նայվում։
Ասեք՝ թող իր մերձավորին փոխանցի, որ մեղք է ինքը. չի՛ կարելի «պետական» գաղտնիք բացահայտել՝ ի ցույց դնելով, թե ում ինչ ոլորտ է վստահվել։
Ասեք՝ թող իր մերձավորին փոխանցի, որ «շեֆը» փոշմանել է, ու սցենարը փոխվել է, հետևաբար մեջ ընկնել պետք չէ։
Եվ վերջապես, ասեք, որ օղորմաԾիկ Զիգմունդն իր դագաղի մեջ մի քանի «կռուգ» պտտվել է արդեն՝ տեսնելով, թե ինչը կարող է հաղթել «հերոսին»։ Մի՞թե լիբիդոն այդ աստիճանի է տրանսֆորմացվել, որ իրենով լցրել է համացանցն ու փողոցները։
... թե չլիներ կինն ու ...

Հանգստացե՛ք ու հանգստացրե՛ք։
Կարեն Հակոբջանյան