Լրահոս

08.02.2011 09:10


Վերջ ապագիտական դեզինֆորմացիային

Վերջին շաբաթներում շատերս YouTube-ում ականատես եղանք ոմն Արթուր Պողոսյանի մասին պատմող տեսահոլովակների, իսկ ապա նաև' հայրենական բազմաթիվ ԶԼՄ-ներում նրան փառաբանող հրապարակումների: Դրանցում երիտասարդը հայտարարում է, որ մեծ գիտնական է, ասում է բաներ, որոնք պարզապես ծիծաղելի են. հագնելով երկաթուղու մեքենավարի համազգեստ' հայտարարում է, որ դրանով տիեզերք է թռչելու, ցույց է տալիս անգլերեն գրված "փաստաթղթեր", որոնցում առկա էին լատինատառ գրված ռուսերեն բառեր և այլն:

Հիրավի, ներքոստորագրյալ ֆիզիկոսներս չէ, որ պետք ասենք, որ "Доктор медицинских наук по космонафтике и аэронафтике" արտահայտությունը ծիծաղելի է, քանի որ կոսմոնաֆտիկան տիեզերագնացությունն է, իսկ աէրոնաֆտիկան' օդապարիկների ղեկավարման մասնագիտությունը, և դրանցից ոչ մեկը կապ չունի բժշկության հետ: Ինչպեսև' մենք չէ, որ պետք է ասենք, որ "Հայաստան обретет покой" արտահայտությունը անընդունելի է, քանի որ այդպես արտահայտվում են ողորմածիկների մասին:

Բայց մենք ամենայն լրջությամբ հայտարարում ենք, որ, ի հեճուկս Արթուր Պողոսյանի, լույսի արագությունը 299,8 (և ոչ 500) հազար կիլոմետր/վարկյան է, և դա միարժեք է ու անփոփոխ (իսկ Իսահակ Նյուտոնը լույսի արագության որոշման հետ կապ չունի): Հակառակ դեպքում, աշխարհը բավականին այլ կլիներ, և այլ բանի մասին չասած, չէին աշխատի այնպիսի ամենօրյա օգտագործման սարքերը, ինչպիսիքն են' բջջային հեռախոսը, համակարգիչները, թվային ժամացույցները և այլն: Նույն կերպ հայտարարում ենք, որ Պլուտոնի և Նեպտունի "արանքում" ոչ-մի "X" մոլորակ չկա և չի կարող լինել, քանի որ այդ պարագայում էականորեն այլ կլիներ արեգակնային համակարգի դինամիկան:

Տեղեկացնում ենք նաև, որ ոչ մեկը չի արտադրում "տիեզերական ինքնաթիռ", առավել ևս' 200 հազար մարդ տարողությամբ, և որ ոչ մեկի մտքով չի անցնի 1000 կիլոմետրանոց արևային մարտկոցներով արբանյակ կառուցել: Բացի այդ, թեև կլիմանը իրոք փոխվում է, սակայն 2012 թվականին Եվրոպան ճապոնիայի հետ հազիվ թէ ջրի տակ անցնի, իսկ Հայաստանը Աֆրիկայի հետ տեղերով չեն փոխվի:

Եզրակացնելով գրվածը, հարկ ենք համարում նշել, որ Արթուր Պողոսյանի բոլոր ասածները գիտական տեսանկյունից անհեթհեթ են, իսկ ինքը երբևիցէ չի սովորել (առավել ևս' Պուտինի միջնորդությամբ) Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (կամ որևէ այլ ԲՈւՀ-ի) ֆիզիկայի ֆակուլտետում, ինչպես նաև, ոչ մի աստղ չի հայտնաբերել:

Ներքոստորագրյալ երիտասարդ (և ապագա) ֆիզիկոսներս, հիմնվելով վերոգրյալի վրա, բոլոր հայ ֆիզիկոսների անունից, խնդրում ենք հասարակությանը լուրջ չընդունել Արթուր Պողոսյանին և, չտարածելով նրա մասին տեղեկատվությունը, «չխայտառակել ռեսպուբլիկան»:

Հայաստանի ավագ կուրսերի ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ'

Դանիել Իոաննիսյան

Նարինե Այվազյան

Անահիտ Սամսոնյան

Արտավազդ Մինասյան

Հովսեփ Ղազարյան

Արմեն Սաղաթելյան

Տիգրան Ծերունյան

Սեդա Սարգսյան

Թերեզա Վարդանյան

Արամ Կոստանյան

Անժելա Զոհրաբյան

Սասուն Ղիշյան

Մարգարիտ Հակոբյան

Մերուժան Քերոփյան

Տաթևիկ Վարդանյան

Նարեկ Գևորգյան

Դավիթ Փալանջյան

Մհեր Ազիզբեկյան

Արմեն Մանուկյան

Սիրարփի Մանուկյան

Նունե Միանսյան

Հռիպսիմե Մկրտչյան

Տիգրան Գրիգորյան

Գրիքոր Խաչատրյան

Վալերի Վարդանյան

Կարեն Մովսեսյան

Գուրգեն Պարոնյան

Սերգեյ Գրիգորյան

Վահան Ավագյան

Նվարդ Ղաղարյան

Արտասահմանում (մագիստրոսներ և ասպիրանտներ) սովորող հայ ֆիզիկոսներ

Հայկ Իշխանյան (МФТИ, Ռուսաստան)

Տիգրան Շահվերդյան (МФТИ, Ռուսաստան)

Արփինե Կոզմանյան (Oxford, Department of Physics, Մեծ Բրիտանիա)

Տիգրան Պետրոսյան (ETH, Department of Physics, Շվեցարիա)

Միքաել Արզաքանցյան (LULI լաբ., Ecole Polytechnique, Ֆրանսիա)

Ռաֆայել Պետրոսյան (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Գերմանիա)

Սարգիս Կարապետյան (Դյուքի համալսարան, ԱՄՆ)

Այս խորագրի վերջին նյութերը