Բաղրամյան 26–ում գալիք տոների կապակցությամբ տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվում։ Ստանդարտ մի բան, որն ամեն տարի արվում է՝ ձևական կենացների ու կեղծ ժպիտների ուղեկցությամբ։
Այս տարի էլ բացառություն չէր։ Կրկին ընդունելություն էր կազմակերպվել։ Բայց այդ շարքում առանձնացավ մի միջոցառում, որը շատ խորհրդանշական ստացվեց։
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ նախագահական նստավայրում հյուրընկալվել էին ՀՀ ԶՈւ զինծառայողների, Երկրապահ կամավորական միության անդամների, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներ և թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ։
Նախ՝ խորհրդանշական է այս ընդունելությունն այն առումով, որ Սերժ Սարգսյանի միակ հենարանն այսօր ուժայիններն են, և միայն նրանց շնորհիվ է նա կարողանում մնալ աթոռին։ Բնական է, որ ուժայինների ու Երկրապահ կամավորական միության անդամների երեխաներին նա պետք է հատուկ ուշադրության արժանացներ։
Խորհրդանշական մյուս բանը, որն արձանագրվեց Բաղրամյան 26–ում, ուժային կառույցները ներկայացնող պաշտոնյաների երեխաների հնչեցրած բաժակաճառն էր (տե՛ս կից տեսանյութը), որը հատուկ ռեպորտաժի ձևով մատուցվեց ՀՀԿ–ական հեռուստաալիք «Արարատ»–ով։
Երեխաները խմում էին այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը չմահանա, միշտ հարուստ լինի և միշտ մնա նախագահի աթոռին։ Ինչպես ասում են՝ գյուղ մտի՛ր, երեխայի՛ց բան իմացիր։ Եթե երեխաների խոսքի հենց այդ կտորն են սարքել ռեպորտաժի մեխը, ապա դա նշանակում է, որ հատուկ նշանակություն է տրվել դրան։
Երեխաները, փաստորեն, ակամայից բացահայտեցին, թե ինչ են իրենց տանը խոսում մեծերը, և ինչ է այդ մեծերից պահանջում ՀՀԿ ղեկավարը։ Փոքրիկներն այդ ամենը լսել են ու կիմա կենացի ձևով պատմում են։
ՀՀԿ–ական հեռուստաալիքը լայնորեն տարածեց երեխաների այդ խոսքերը, որպեսզի բոլորը իմանան, որ Սերժ Սարգսյանն ուզում է ունենալ շատ փող և հավերժ իշխանություն։ Այդ մասին, ի դեպ, մի փոքր ավելի քողարկված ձևով խոսել էր ինքը Սարգսյանը՝ ինքնաասուլիսի ժամանակ, երբ հրաժարվում էր իր խոսքերից ու նշում, որ չի բացառում իր վարչապետ դառնալը։
Աստված, ինչպես ասում են, երկար տարիների կյանք տա Սերժ Սարգսյանին: Այս առումով նրա հետ որևէ խնդիր չունենք։ Բայց ինչ վերաբերում է երեխաների, ավելի ճիշտ՝ երեխաների շուրթերով բարձրաձայնվող Սարգսյանի մյուս իղձերին ու նպատակներին, ապա դրանք չպետք է իրականանան, քանզի եթե Սարգսյանն ունենա շատ փող և հավերժ իշխանություն, ապա դա նշանակում է, որ Հայաստանը կսնանկանա, աղքատների քանակը կաճի, դպրոց չգնացող մանուկների թիվը կավելանա, և շատ կարճ կյանք կունենա մեր նորանկախ երկիրը։
Մենք Սերժ Սարգսյանին մաղթում ենք ապահով և երկար ծերություն, բայց՝ իշխանական համակարգից դուրս։
Սերժ Սարգսյանի իղձերն ու նպատակները (տեսանյութ)

Սամվել Խաչագողյան