Լրահոս

05.10.2010 12:12


Կայացել է Հոգաբարձուների խորհրդի նիստ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը զեկուցել է Հոգաբարձուների խորհրդի կազմում և հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցի վերաբերյալ, ինչը հավանության է արժանացել խորհրդի անդամների կողմից։ Վարչապետը կարևորել է խորհրդի կազմում նաև էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի ներգրավումը ու հանձնարարել համապատասխան փոփոխություններ կատարել հիմնադրամի կանոնադրությունում։
Մեկ այլ հարցով վերահաստատվել են նաև Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի Ներդրումային կոմիտեի անդամների լիազորությունները։
Այնուհետև ծավալված մտքերի փոխանակման ընթացքում քննարկվել են հետագա ծրագրերը և անելիքները։

Այս խորագրի վերջին նյութերը