Լրահոս

05.10.2010 12:33


ԱԺ պատգամավոր. «Մինսկի խումբն ուղղակի կամ անուղղակի մասնակցում է տարածաշրջանում անկայուն վիճակի ստեղծմանը»

ԱԺ պատգամավոր. «Մինսկի խումբն ուղղակի կամ անուղղակի մասնակցում է տարածաշրջանում անկայուն վիճակի ստեղծմանը»

Ադրբեջանահայության լիազոր անդամների համագումարի կազմկոմիտեի ներկայացուցիչներ Հրանուշ Խառատյանը, Էդվարդ Փոլադովը և ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել, որտեղ իրենց մտահոգությունն էին հայտնում ԵԱՀԿ փաստահավաք խմբի կողմից իրականացվող դաշտային առաքելության վերաբերյալ։

-Մեր խմբի համար անակնկալ էր, որ հենց ԵԱՀԿ-ն որոշում է կայացնում շատ միակողմանի զբաղվել փախստականների մի խմբի ապագայի և ճակատագրի խնդիրներով' բոլորովին անտեսելով մեր բազմաթիվ դիմումները,-հայտարարել է Հրանուշ Խառատյանը' ավելացնելով, թե իրենց խմբի շատ անդամների շրջանում հասունանում է այն միտքը, որ բացի Հայաստանից և Ադրբեջանից, կան շահագրգիռ այլ կողմեր ևս։

-Գուցե այստեղ հենց նավթային գործոնն է խառը, որը շատերին հետաքրքիր է թվում, կամ Ադրբեջանի նավթից ինչ-որ հեռանկարներ ունեն։ Տպավորությունն այնպիսին է, որ կարծեք զարմանալիորեն ամեն ինչ կրկնում է 1915թ. ցեղասպանությունը և դրա հետևանքները։

ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ նշել է, թե Մինսկի խումբն իր վրա այնպիսի լիազորություններ է վերցնում, որոնք ի սկզբանե չի ունեցել։

-Մինսկի խումբն ուղղակի կամ անուղղակի մասնակցում է տարածաշրջանում անկայուն վիճակի ստեղծմանը,-հայտարարել է Լ. Ալավերդյանն ու նշել, թե ինքը պատասխանատու է իր խոսքերի համար, քանի որ եթե հակաօրինական մոտեցումներով են նրանք  գալիս տարածաշրջան, ապա դա նշանակում է, որ իրենք կեղծ հույսեր են ներշնչում Ադրբեջանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը