«Ազատ մամուլը արժեք է, և մենք այդ հարցում ճիշտ ճանապարհի վրա ենք»,– հայտարարել է Սերժ Սարգսյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ Ամանորի միջոցառման ժամանակ:
ՀՀԿ ղեկավարի այս խոսքն իրականում նշանակում է, որ Բաղրամյան 26–ում շարունակելու են լրատվական դաշտի հաճախորդացման գործընթացը, որը պաշտոնապես սկիզբ է առել 2008–ի նախագահական ընտրություններից հետո։
Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, ով ուներ հստակ տեսակետներ ու պատկերացումներ և այդ իսկ պատճառով որոշակի գաղափարական հակադրության դաշտում էր գտնվում որոշ լրատվամիջոցների հետ, Սարգսյանը գաղափարական ու սկզբունքային մոտեցումներ չունի։ Նրա համար գաղափարը փողն է։ Այդ գաղափարի շրջանակներում էլ ձևավորվել է ներկայիս «ազատ» մամուլը։
Ս. Սարգսյանը ոչ թե հակադրվեց, այսպես կոչված, ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցներին, այլ պարզապես մանրամեծածախ գներով ձեռք բերեց դրանց մեծ մասին։ Արդյունքում՝ ստեղծվեց հանրության դեմ պայքարող «Գեբելսյան» քարոզչամեքենա, որի գործունեության հիմնական կոդը հետևյալն է. այսպես կոչված ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցներին թույալտրվում է քննադատել Սերժ Սարգսյանին, սակայն դրանց հիմնական ֆունկցիան ՀՀԿ ղեկավարի իրական ընդդիմախոսների դեմ առավոտից մինչև երեկո կռիվն տալն է՝ «Սերժ Սարգսյանը վատն է, բայց մյուսներն էլ են վատը, հետևաբար պետք չէ պայքարել իշխանափոխության համար, այլ պետք է կա՛մ աջակցել Սարգսյանին, ով հոգու խորքում «թունդ արևմտամետ» է, կա՛մ պարզապես արտագաղթել» թեմայով։
2008–ից հետո «ազատ» լրատվամիջոցների համար, ըստ այդմ, եկավ կոմերցիոն ժամանակահատված։ Սրանք ձևականորեն պահպանելով ընդդիմադիր հռետորաբանությունը՝ «տակից» պայքարում են Սերժ Սարգսյանի դիրքերի պահպանման համար՝ ահագին վարձատրություն ստանալով դրա դիմաց։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ «ազատ» լրատվամիջոցները ներգրավված են «Վերջի բոլշևիկի» շուրջ կառուցվող «Մեկ օլիգարխի տնտեսության» նախագծում։ Նախագիծ, որի իրականացման գինը ՀՀ տնտեսության անկումն է, աղքատության աճը, կապիտալի փախուստը, սարսափելի չափերի հասնող արտագաղթը և, ի վերջո, Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանունակության թուլացումը։ Ասել է թե՝ «ազատ» լրատվամիջոցները բարգավաճել են Հայաստանի հետընթացի և 300 հազարի հասնող արտագաղթողների դժբախտության հաշվին։ Ահա այս մասին, բնականաբար, մոռացան խոսել նախագահական նստավայրում հայտնված երջանիկ դեմքերով և կռացած «պոզայով» լրագրողների ներկայությամբ։
Սերժ Սարգսյանն ու «ազատ» մամուլը

Սամվել Խաչագողյան