Լրահոս

05.10.2010 12:44


Վրաերթից ոստիկանության քննիչը տեղում մահացել է

Հոկտեմբերի 5-ին, ժամը 00.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրևանդի փողոցի թիվ 14 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ, 1979 թ. ծնված Տիգրան Սահակյանին: Նա տեղում մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը