Փորձագետ. «Մեր դիվանագիտությունն այսպիսին է` ով ինչ ասում է, ասում ենք հա»
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Թամարա Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Վրաստան ՀՀ ԱԺ պատագմավոր Շիրակ Թորոսյանի մուտք գործելու արգելքին' ասել է, թե մեր իշխանությունների կողմից դրան չարձագանքելը պարզապես խայտառակություն է։
-Սա ցույց է տալիս, որ մենք մեր ազգային արժանապատվությունը դրել ենք մի կողմ և մեր հարևանների հետ հարաբերվում ենք' ելնելով մեր կրավորական կեցվածքից։ Եթե մենք չփոխենք մեր կեցվածքը, չվերադարձնենք մեր արժանապատվությունը արտաքին քաղաքականության տիրույթ, ապա և՛ Վրաստանի հետ հարաբերություններում, և՛ մնացածների դեպքում այսպիսի իրավիճակի մեջ ենք հայտնվելու։ ԱԺ պատգամավորին թույլ չեն տալիս մուտք գործել «բարեկամ» երկիր, սա խայտառակություն է։ ԱԺ-ն պետք է նոտա հղեր, մեր նախագահը պետք է նոտա հղեր, կուսակցությունը պետք է ելույթ ունենար։ Գիտեք, մեզ մոտ դիվանագիտությունն ընկալվել է որպես կրավորականություն։ Դիվանագիտության մեջ նոտաների լեզու կա, բայց երբևիցե մեր դիվանագիտության մեջ նոտաներ լսե՞լ եք, կա՞ այդպիսի պրակտիկա: Չկա. ով ինչ ասում է, ասում ենք հա։ Սա խայտառակություն է,-նշել է նա։
Թամարա Վարդանյանի խոսքերով՝ Վրաստանը հայերի նկատմամբ տոտալիտար քաղաքականություն է վարում, բայց իշխնություների, պետական այրերի կողմից համպատասխան արձագանք չի տրվում։
-Եվ հետո էլ ասում ենք, թե ինչո՞ւ է Վրաստանն իր ազգային շահերը հետապնդում։ Ճի՛շտ է անում։ Բա որ արձագանք չկա, այդպես պիտի վարվի,-ասել է նա։
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն էլ ասել է, թե իրենք պատրաստվում են ՀՀ իշխանություններին առաջարկ ներկայացնել՝ նույն կերպ վարվել վրացական այրերի նկատմամբ։
-Մենք պատրաստվում ենք ցուցակ ներկայացնել մեր իշխանություններին, որպեսզի նրանք պարզապես արգելեն այդ մարդկանց մուտքը, և հստակ հիմնավորումները կան նրանց հակահայ գործունեության մասին։ Չգիտեմ ինչ արձագանք կունենա, բայց գոնե սրտհովություն կլինի,-ասել է նա։

7or.am