Մեկնաբանություն

28.12.2015 12:20


Շոումեն «ոչ»–ականները ոչուփուչ եղան

Շոումեն «ոչ»–ականները ոչուփուչ եղան

Ամեն ինչի ձևականը շուտ է մոռացվում։ Մոռացվել է նաև «Այո և ոչ» թամաշա–շոուն։

Շոուի մասնակիցներին դերեր էին տվել։ Մի մասն «այո» ասողի դերում էր հայտնվել, մյուս մասը՝ «ոչ»–ի։

«Այո»–ականների հետ ամեն ինչ պարզ էր։

Հրայր Թովմասյանին չաթլախ համարող դաշնակցականները նույն Հրայրի հետ ուս ուսի տված՝ Սերժ Սարգսյանին էին ծառայություններ մատուցում։

ՀՀԿ–ականներն էլ «ի պաշտոնե» էին «սահմանադրական» հեղաշրջումը պաշտպանում։

Ինչ վերաբերում է «ոչ»–ականներին, ապա սրանց վերապահված էր քստմնելի դեր՝ «ոչ»–ի դիրքերից պաշտպանել «այո»–ն։ Դրա համար էլ երգում էին, պարում, ուտում, խմում և գյալաջի անում։

Իսկ այն, որ «ոչ»–ական շոումենները Բաղրամյան 26–ից իջեցրած «պետպատվերով» էին գործում, երևաց նաև հանրաքվեից հետո։ Սրանցից որևէ մեկը կռիվ չտվեց ընտրատեղամասում, որևէ մեկը ծպտուն չհանեց կեղծիքների մասին, որևէ մեկը թեկուզ ձևական ակցիա չարեց։

Շոումեն «ոչ»–ականները ոչուփուչ եղան, քանզի նրանց հետ այլ բան չէր էլ կարող պատահել։ Ազգս էլ հերթական անգամ ճանաչեց իր «հերոսներին»։ Նրանք բոլորն արժանի են «Տարվա կապիկ» մրցանակին։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը