Լ. Ալավերդյան. «Մինսկի խմբի անդամները թոնրի զրույց են վարում»
-Ադրբեջանը կորցրել է որևէ իրավունք մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայի կամ ապագայի լուծման վերաբերյալ քննարման,-հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը' ավելացնելով,-այնինչ մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և Բրայզան անընդհատ նշում են, թե ավտորիտար պետությունների հետ ավելի հեշտ է լուծել խնդիրները։ Դա նոր խոսք է քաղաքագիտության մեջ, և ես կասեի՝ շատ փտած խոսք։
Բանախոսն ասել է, թե ԼՂՀ-ն այսօր ոչ թե ինքնորոշման իրավունքի համար է պայքարում, այլ կայացած պետություն է, 22 տարի ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ, և Ադրբեջանը կորցրել է իր սուվերենությունն այդ տարածքների նկատմամբ.
-Մինսկի խմբի անդամներն իրար հետ հանդիպում, զրույցներ են վարում, դրանք բանակցություններ անվանելն անգրագիտություն է։ Դա ընդամենը թոնրի զրույց է. հավաքվում, զրուցում են, լավ են անում։ Նրանք պետք է հստակ հասկանան, որ իրենք գործ ունեն ոչ թե ապստամբած և անհամաձայնությամբ հանդես եկող ինչ-որ մի խմբի հետ, այլ գործ ունեն Արցախի Հանրապետության հետ,-ընդգծել է Լ. Ալավերդյանը։

7or.am