Հայաստանում լրագրողի մասնագիտությունը կորցրել է իր նախնական իմաստը։ Ու, երևի, ոչ միայն Հայաստանում։
Սոցիալական ցանցերի ի հայտ գալը գրեթե բոլորին դարձրել է լրագրող։ Ով առաջինն իմանում ու առաջինը հայտնում է, նա է լրագրողը։
Հայաստանում իր իմաստը համարյա ամբողջությամբ կորցրել է նաև իշխանական տեսակետներից տարբերվող, ընդդիմադիր կամ անկախ մամուլ հասկացությունը։ Անկախ, այսինքն՝ Բաղրամյան 26–ի վերահսկողությունից դուրս գործող հեռուստաալիք, թերթ, ռադիո կամ կայք, բացառությամբ մեկ ձեռքի մատների վրա հաշվվող կայքերի (որոնցից մեկը «7or.am»–ն է), չկա։ Բոլորին մանրամեծածախ գներով սեփականաշնորհել են ու դարձրել «Գեբելսյան» քարոզչամեքենայի պտուտակ։
Այսօրվա «ընդդիմադիր»և «անկախ» լրատվական դաշտը գեղամյանացվել է։
Երբեմնի թունդ ընդդիմադիրները քաղաքական թրաֆիքինգի են ենթարկվել՝ հաճախորդացվել։ Ավերվել է լրագրողական մի ամբողջ համքարություն։ Սրանք դարձել են վերջին պուտանկեքի պես։
Խոսքս, անշո՛ւշտ, չի վերաբերում ֆորմալ իշխանամետներին, այսինքն՝ նրանց, ովքեր բացահայտորեն են հանդես գալիս Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի պաշտպանության դիրքերից։
Պուտանկեք են այն լրատվամիջոցները, որոնք իրենց փորձում են մատուցել որպես անկախ կամ ընդդիմադիր, բայց գեղամյանավարի պայքարում են հանուն Սերժի աթոռի պահպանման և հանդես են գալիս ընդդեմ ՀՀԿ ղեկավարի իրական ընդդիմախոսների։ Վտանգավոր են թաքնված և իրական սերժամետները։
Վերջիններիս բացահայտելու համար կան շատ հստակ ինդիկատորներ։ Ներկայացնենք դրանցից մեկը։ Եթե մեկը քննադատում է Սերժ Սարգսյանին, բայց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով հանդես գալիս Ռոբերտ Քոչարյանի քննադատությամբ, ապա իմացե՛ք, որ գործ ունեք շարքային դհոլի հետ։ Քանզի այսօրվա խնդիրները թողած՝ ՀՀ երկրորդ նախագահին քննադատելն առնվազն անբարոյականություն է։
Բնականաբար, ամեն մեկի իրավունքն է լինել կամ չլինել Քոչարյանի կողմնակիցը, բայց որպես ընդդիմադիր ներկայանալը և, միևնույն ժամանակ, վերջին յոթ տարիներին տեղի ունեցած խայտառակ ներքին ու արտաքին քաղաքականությունը թողած՝ Քոչարյանի դեմ կռիվ տալը շարքային գեղամյանություն է։
Կրկնենք՝ կա հստակ ինդիկատոր. եթե Սերժին թողած՝ Քոչարյանին ես քննադատում, կամ եթե փորձում ես նրանց միջև հավասարության նշան դնել, ուրեմն դհոլ ես։ Ու արդեն կապ չունի, թե այդ դհոլությունն անում ես վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով, այսինքն՝ որպես ազնիվ քյարփինջ։ Դհոլը մնում է դհոլ՝ լինի հաստիքային, թե արտահաստիքային։
Ամփոփելով լրագրողական վարքագծի թեման՝ կուզենայի մեկ այլ հարցի էլ անդրադառնալ ու դրա շրջանակներում դիտարկել լրագրողական ու նաև մարդկային էթիկան։
Որքանո՞վ է բարոյական առավոտից երեկո «ընդդիմադիր» դիրքերից քննադատել իշխանություններին, խոսել նրանց կոռուպցիոն ռիսկերի մասին, գրել աղաղակող ընտրակեղծիքների մասին, ահազանգել արտագաղթի պատճառների թեմայով, իսկ հետո ընդունել Սերժ Սարգսյանի կամ Գալուստ Սահակյանի հրավերն ու մասնակցել Ամանորի միջոցառումներին։ Չէ՞ որ այդ պաշտոնյաները Հայաստանի հետընթացի քայլող խորհրդանիշներն են՝ ըստ ձեր հրապարակումների։ Թող իշխանամետներն ընդունեն նրանց հրավերն ու հետները քեֆ անեն։
Երբ մասնակցում են իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչները, հասկանալի է, և քննադատելու բան չկա։ Բայց երբ նույնն անում են «թունդ անկախները», առնվազն անհասկանալի է։ Ախր, ծիծաղելի է, երբ ձեր լրատվամիջոցներով քննադատության եք ենթարկում Սերժ Սարգսյանին ու «ղժժում» Գալուստի վրա, բայց չոքերներդ թուլանում է, երբ նրանց հրավերն եք ստանում ու բնազդաբար կզում եք նրանց տեսնելիս։ Ախր, ձեր արածը քաղաքական դաշտի հաճախորդների արածներից ավելի վատ է։
Հանրությունը տեսնում է կադրերը, տեսնում է ոմանց «պոզաները» և, ցավոք, սկսում է բոլոր լրագրողների մասին կոնկրետ կարծիք կազմել։ Այնպես որ, պալատ վազելուց առաջ գոնե մի քիչ ամոթ ունեցեք։
Թեև, ումի՞ց ենք ինչ պահանջում։ Քաղաքական դաշտի մի հսկայական մասը ֆոտոսեսիայի է ենթարկվել (կային այնպիսինները, որոնք ֆոտոսեսիայի մասնակցելու հայտ ներկայացրեցին, բայց Սերժը մերժեց)։ Հիմա հերթը հասել է լրատվական դաշտին։ Սերժ Սարգսյանի ու Գալուստ Սահակյանի հետ սրանք ժպտում են այնպես, ինչպես կպժտար «անկախ» մամուլի ներկայացուցիչը։
Էդ նույն մարդիկ վաղը, եթե, Աստված չանի, դեպքերը վատ զարգանան, ապա Ալիևին ու Էրդողանին էլ կժպտան ու նրանց հետ բաժակը բաժակին կխփեն։ Բաքու փախած Վահան Մարտիրոսյանի պես։
«Լրագրողական» էթիկայի մասին
Հայաստանում լրագրողի մասնագիտությունը կորցրել է իր նախնական իմաստը։ Ու, երևի, ոչ միայն Հայաստանում։
Սոցիալական ցանցերի ի հայտ գալը գրեթե բոլորին դարձրել է լրագրող։ Ով առաջինն իմանում ու առաջինը հայտնում է, նա է լրագրողը։
Հայաստանում իր իմաստը համարյա ամբողջությամբ կորցրել է նաև իշխանական տեսակետներից տարբերվող, ընդդիմադիր կամ անկախ մամուլ հասկացությունը։ Անկախ, այսինքն՝ Բաղրամյան 26–ի վերահսկողությունից դուրս գործող հեռուստաալիք, թերթ, ռադիո կամ կայք, բացառությամբ մեկ ձեռքի մատների վրա հաշվվող կայքերի (որոնցից մեկը «7or.am»–ն է), չկա։ Բոլորին մանրամեծածախ գներով սեփականաշնորհել են ու դարձրել «Գեբելսյան» քարոզչամեքենայի պտուտակ։
Այսօրվա «ընդդիմադիր» և «անկախ» լրատվական դաշտը գեղամյանացվել է։
Երբեմնի թունդ ընդդիմադիրները քաղաքական թրաֆիքինգի են ենթարկվել՝ հաճախորդացվել։ Ավերվել է լրագրողական մի ամբողջ համքարություն։ Սրանք դարձել են վերջին պուտանկեքի պես։
Խոսքս, անշո՛ւշտ, չի վերաբերում ֆորմալ իշխանամետներին, այսինքն՝ նրանց, ովքեր բացահայտորեն են հանդես գալիս Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի պաշտպանության դիրքերից։
Պուտանկեք են այն լրատվամիջոցները, որոնք իրենց փորձում են մատուցել որպես անկախ կամ ընդդիմադիր, բայց գեղամյանավարի պայքարում են հանուն Սերժի աթոռի պահպանման և հանդես են գալիս ընդդեմ ՀՀԿ ղեկավարի իրական ընդդիմախոսների։ Վտանգավոր են թաքնված և իրական սերժամետները։
Վերջիններիս բացահայտելու համար կան շատ հստակ ինդիկատորներ։ Ներկայացնենք դրանցից մեկը։ Եթե մեկը քննադատում է Սերժ Սարգսյանին, բայց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով հանդես գալիս Ռոբերտ Քոչարյանի քննադատությամբ, ապա իմացե՛ք, որ գործ ունեք շարքային դհոլի հետ։ Քանզի այսօրվա խնդիրները թողած՝ ՀՀ երկրորդ նախագահին քննադատելն առնվազն անբարոյականություն է։
Բնականաբար, ամեն մեկի իրավունքն է լինել կամ չլինել Քոչարյանի կողմնակիցը, բայց որպես ընդդիմադիր ներկայանալը և, միևնույն ժամանակ, վերջին յոթ տարիներին տեղի ունեցած խայտառակ ներքին ու արտաքին քաղաքականությունը թողած՝ Քոչարյանի դեմ կռիվ տալը շարքային գեղամյանություն է։
Կրկնենք՝ կա հստակ ինդիկատոր. եթե Սերժին թողած՝ Քոչարյանին ես քննադատում, կամ եթե փորձում ես նրանց միջև հավասարության նշան դնել, ուրեմն դհոլ ես։ Ու արդեն կապ չունի, թե այդ դհոլությունն անում ես վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով, այսինքն՝ որպես ազնիվ քյարփինջ։ Դհոլը մնում է դհոլ՝ լինի հաստիքային, թե արտահաստիքային։
Ամփոփելով լրագրողական վարքագծի թեման՝ կուզենայի մեկ այլ հարցի էլ անդրադառնալ ու դրա շրջանակներում դիտարկել լրագրողական ու նաև մարդկային էթիկան։
Որքանո՞վ է բարոյական առավոտից երեկո «ընդդիմադիր» դիրքերից քննադատել իշխանություններին, խոսել նրանց կոռուպցիոն ռիսկերի մասին, գրել աղաղակող ընտրակեղծիքների մասին, ահազանգել արտագաղթի պատճառների թեմայով, իսկ հետո ընդունել Սերժ Սարգսյանի կամ Գալուստ Սահակյանի հրավերն ու մասնակցել Ամանորի միջոցառումներին։ Չէ՞ որ այդ պաշտոնյաները Հայաստանի հետընթացի քայլող խորհրդանիշներն են՝ ըստ ձեր հրապարակումների։ Թող իշխանամետներն ընդունեն նրանց հրավերն ու հետները քեֆ անեն։
Երբ մասնակցում են իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչները, հասկանալի է, և քննադատելու բան չկա։ Բայց երբ նույնն անում են «թունդ անկախները», առնվազն անհասկանալի է։ Ախր, ծիծաղելի է, երբ ձեր լրատվամիջոցներով քննադատության եք ենթարկում Սերժ Սարգսյանին ու «ղժժում» Գալուստի վրա, բայց չոքերներդ թուլանում է, երբ նրանց հրավերն եք ստանում ու բնազդաբար կզում եք նրանց տեսնելիս։ Ախր, ձեր արածը քաղաքական դաշտի հաճախորդների արածներից ավելի վատ է։
Հանրությունը տեսնում է կադրերը, տեսնում է ոմանց «պոզաները» և, ցավոք, սկսում է բոլոր լրագրողների մասին կոնկրետ կարծիք կազմել։ Այնպես որ, պալատ վազելուց առաջ գոնե մի քիչ ամոթ ունեցեք։
Թեև, ումի՞ց ենք ինչ պահանջում։ Քաղաքական դաշտի մի հսկայական մասը ֆոտոսեսիայի է ենթարկվել (կային այնպիսինները, որոնք ֆոտոսեսիայի մասնակցելու հայտ ներկայացրեցին, բայց Սերժը մերժեց)։ Հիմա հերթը հասել է լրատվական դաշտին։ Սերժ Սարգսյանի ու Գալուստ Սահակյանի հետ սրանք ժպտում են այնպես, ինչպես կպժտար «անկախ» մամուլի ներկայացուցիչը։
Էդ նույն մարդիկ վաղը, եթե, Աստված չանի, դեպքերը վատ զարգանան, ապա Ալիևին ու Էրդողանին էլ կժպտան ու նրանց հետ բաժակը բաժակին կխփեն։ Բաքու փախած Վահան Մարտիրոսյանի պես։
Պուտանկեքը հայրենիք չունեն։ Փողին մուննաթ։
Կարեն Հակոբջանյան