Թամարա Վարդանյան. «Եթե այսպես շարունակվի, Ջավախքը հայաթափվելու է, իսկ Թբիլիսիի հայերը ձուլվելու են»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Թամարա Վարդանյանը նշել է, թե Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերություններում խոսքն ու գործն իրար հակասում են։
-Մի կողմից անընդհատ հնչող հայտարարություններ են առ այն, թե Թբիլիսիի և Երևանի միջև չկան հարցեր, որոնք հնարավոր չէ կարգավորել, մյուս կողմից էլ մենք ունենք չլուծված խնդիրների մի ամբողջ փաթեթ։ Հայ-վրացական հարաբերություններում իրականացվում է կոսմետիկ բնույթի, ոչ բովանդակային, խիստ երկրորդական, մանր խնդիրների կարգավորում (օրինակ վրաց գրողների հանդիպումը հայ գրողների հետ), որը ներկայացվում է որպես երկուստեք հարաբերությունների զարգացման լուրջ ձեռքբերում, այնինչ իրականությունն այն է, որ սկզբունքային, կարևոր և առաջնային հարցերում ոչ մի առաջխաղացում չկա։ Մեզ իրադրությունը ներկայցավում է վարդագույն երանգով, այնինչ վրացահայության հիմնախնդիրները ոչ մի արձագանք չեն գտնում ո՛չ ՀՀ, ո՛չ էլ, բնականաբար, Վրաստանի իշխանությունների օրակարգում,-հայտարարել է նա։
Ըստ Թամարա Վարդանյանի՝ հայ-վրացական հարաբերություններում այսօր առաջնային և շուտափույթ լուծման կարիք ունեն Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարագվիճակ տալու, «Նորաշեն» և ևս 5 հայկական եկեղեցիները Հայ Առաքելական եկեղեցուն վերադարձնելու պահանջի, Ջավախքում հայոց լեզվի, գրականության և հայեցի կրթության ապահովման, Ջավախքում հայ-վրացական համալսարանի բացման հարցերը։
-Ինձ համար, այնուամենայնիվ, զարմանալի չէ, որ Վրաստանի հայության խնդիրները տարիներով չեն լուծվում։ Մենք պետք է փոխենք հայ-վրացական հարաբերությունների փիլիսոփայությունը և վերանայենք մեր գերակայությունները։ Մենք բացահայտ ցուցադրում ենք վրացական կողմին, որ մեզ համար գերակա են առևտրատնտեսական, տրանսպորտային փոխադրամիջոցների հետ կապված հարցերը, դրանով իսկ Վրաստանում ապրող հայության հիմնախնդիրները դառնում են լուսանցքային։ Ճիշտ կլիներ, եթե վերանայեինք մեր գերակայությունները և հայության խնդիրները դարձնեինք առանցքային՝ դրանով նախ լուրջ բարոյահոգեբանական լիցքեր կհաղորդենք Վրաստանի հայությանը, նաև կբարձրացնեինք մեր հեղինակությունը և մեր ազգային արժանապատվությունը տարածաշրջանում։ Իսկ փոխարենը մենք ի՞նչ ենք անում. մենք արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք Հայաստանի գործարար շրջանակների նեղ նյութական շահերը և դրանով իսկ հնարավորություն տալիս վրացական կողմին մահակի նման մեր գլխին պահել իրենց աշխարհագրական դիրքի առավելությունները,-ասել է նա։
Թամարա Վարդանյանի խոսքերով՝ Վրաստանը չարաշահում է իր առավելություններն ու ավելի ուժեղացնում Վրաստանի հայաթափման քաղաքականությունը։
-Եթե այսպես շարունակվի, Ջավախքը հայաթափվելու է, իսկ Թբիլիսիի հայերը ձուլվելու են։ Սա է այն ամենօրյա տենդենցը, որ մենք նկատում ենք,-ընդգծել է նա։

7or.am