Լրահոս

05.10.2010 13:10


Տեղումների քանակով հոկտեմբերն առատ ամիս է լինելու

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Հայպետհիդրոմետի» հիդրոօդերևութաբանական կանխատեսումների oպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանն ասել է, որ հոկտեմբերին օդի ջերմաստիճանը գնալով նվազելու է: Ընթացիկ ամսում միջին ամսական ջերմաստիճանը կգրանցվի 21 աստիճան։ Ինչ վերաբերում է անձրևներին, ապա հոկտեմբերը տեղումների քանակով առատ ամիս է լինելու: Զարուհի Պետրոսյանը նաև նշել է, որ այժմ օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է:

 

Այս խորագրի վերջին նյութերը