Տիգրան Սարգսյանի հեռացումից հետո վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանի մոտ կառավարման ձևը փոխվեց, բայց բովանդակությունը մնաց նույնը։
Հիմա չկան տիգրանսարգսյանական դեմագոգիաները, ցինիզմը և նյուվասյուկիզմը։ Փոխարենը՝ պահպանվել են տնտեսության մեջ բացասական մակրոերևույթները, արտագաղթը չի նվազել, և գանձարանի անցքերը շարունակում են փակվել պետության պարտքի ավելացման հաշվին։ Դե, քանի Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26–ում է, այլ բան չի էլ կարող լինել։
Չկարողանալով բեկում մտցնել տնտեսության մեջ՝ Աբրահամյանը փորձեց իր անկարողությունը ներկայացնել որպես ազնվության նշան։
Այսօր նա, պարգևներ հանձնելով Բաղրամյան 26–ի տակ աշխատող և վարչապետին տարին կլոր «փչացնող» մի շարք «անկախ» լրագրողների, ներկայացրել է երկու «ատմազկա», թե ինչու չի լավանում տնտեսության վիճակը։
Մեկն, ըստ Աբրահամյանի այն է, որ եթե իր ու իր կաբինետի անդամների փոխարեն ուրիշները լինեին, միևնույն է, բան չէր փոխվելու։ Ըստ մյուս «ատմազկայի»՝ Հայաստանում տնտեսության վիճակը վատ է, քանզի մենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակված ենք։
Նկատենք, որ սրանք շատ ուշագրավ «ատմազկաներ» են։
Փակ սահմաններով Հայաստանի այսօրվա վատ վիճակն արդարացնելը «Սերգո՛ ջան, վա՛տ ես ապրելու» տխրահռչակ թեզի կրկնությունն է։ Թեզ, որը գործնականում հերքվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, երբ տարիներ շարունակ ունենում էինք երկնիշ տնտեսական աճ։ Ընդ որում՝ Աբրահամյանն այդ տարիներին Կառավարության անդամ էր, ու ինչ–որ չենք հիշում, թե նա այն ժամանակ բողոքած լիներ փակ սահմաններից (չենք հիշում նաև, որ Աբրահամյանը վարչապետ նշանակվելիս ասեր, թե իրենից պետք չէ դրական արդյունքներ ակնկալել, քանզի ունենք փակ սահմաններ)։
Անշո՛ւշտ, բաց սահմաններով Հայաստանն ավելի լավ վիճակում կգտնվեր, բայց դա մի խնդիր է, որի լուծումը միայն մեզանից կախված չէ և պայմանավորված է մի շարք զգայուն գործոններով։ Խայտառակ ձևով տապալված «ֆուտբոլային» դիվանագիտությունը ցույց տվեց, որ քիրվայական ու «նախաձեռնողական» մոտեցումը չէ խնդրի լուծման բանալին։ Ու նաև սխալ է արտագաղթն ու թալանը պայմանավորելը փակ սահմաններով։
Փակ սահմա՞նն է մեղավոր, որ ընտրությունները կեղծվում են։ Իհարկե, ո՛չ։ Այնպես որ, փակ սահմանները որպես արդարացում ներկայացնելն էժանագին ու վաղուց «խուրդված» տարբերակ է։
Ինչ վերաբերում է Աբրահամյանի այն խոսքին, թե, իբր, իրենց փոխարեն ով էլ լինի, միևնույն է, այս վիճակն է լինելու, ապա սա չի դիմանում ոչ մի քննադատության։ Այդ դեպքում իմաստազրկվում է Կառավարության գոյությունն ընդհանրապես. էլ ինչո՞ւ ենք բյուջեից փող հատկացնում ու Կառավարություն պահում։
Իսկ եթե վարչապետն ուզում է ասել, թե իրենից լավը չկա, և ով էլ ուզում է գա, միևնույն է, ավելի լավ արդյունք չի կարողանա ապահովել, ապա դա, մեղմ ասած, այդպես չէ։ Դա նույնն է, թե ասես, որ Սերժ Սարգսյանի տեղն ով էլ լիներ, միևնույն է, Հայաստանը միջազգային ասպարեզում ֆուտբոլի գնդակի էր վերածվելու։ Բայց չէ՞ որ դա այդպես չէ։ Ինչևէ։
Եվ վերջում։ Գալիք տարում վարչապետին մաղթում ենք ավելի «կրեատիվ» լինել ու ավելի համոզիչ «ատմազկաներ» մտածել։ Նա դեռ ժամանակ ունի դա անել վարչապետի կարգավիճակով։
Հովիկ Աբրահամյանի տարեվերջյան «ատմազկաները»

Հայկ Ուսունց