Աշոտյանը պետք է շնորհակալ լինի Տարոն պարոն Մարգարյանից
Հին խոսք կա։ Ասում են՝ մեծին չլսողի ոտքը քարին կառնի։
ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը չլսեց մեծին, այն է՝ ժողովրդին, ու գնաց ոչ թե համապատասխան ուղղությամբ, այլ Հ1։ Նա սկսեց հաղորդում վարել՝ հրավիրելով իշխանության ներկայացուցիչներին ու իշխանության հաճախորդներին։
Իսկ «քարին» է առել Աշոտյանի ոտքն այսօր։
«Newsbook» կայքը լուր է տարածել այն մասին, որ ՀՀԿ–ական այդ նախարարը ձյան վրա ընկել է ու կոտրել ոտքը։ Նրան վիրահատել են։
Այդ լուրը հակասական զգացողություն է առաջացնում։ Մի կողմից լավ չէ, որ ՀՀ քաղաքացին ընկել է ու կոտրել ոտքը (հետո ի՞նչ, որ ՀՀԿ–ական է ու Սերժ Սարգսյանի թիմակից), բայց մյուս կողմից էլ ...
Փաստորեն, Ա. Աշոտյանը դարձավ Երևանի քաղաքապետարանի վատ աշխատանքի առաջին տուժողներից մեկը։ Արմենն այդ պահին, թերևս, ամենաթունդ ընդդիմադիրն է դարձել ու մի քանի հարկանի հայհոյանքներ տեղացել ձյունը մաքրել չկարողացող իշխանությունների հասցեին՝ այդպիսով դառնալով ժողովրդի մի մասնիկը։
Այս տարի հարկավոր է, որ իշխանության ներկայացուցիչները ժողովրդի մի մասնիկը դառնան նաև սահմանում կռվելիս, հոսանքի փողը մուծել դժվարանալիս, գազը խնայելիս և այլն։
Նախարարին հիմա մնում է միայն արտասանել «Շնորհակալություն Տարոն պարոն Մարգարյանին» և հուսալ, որ բժիշկները նրա հետ նույն կերպ չեն վարվի, ինչպես վարվեցին հոսանքի թանկացման դեմ բողոքողները։
Արմենին, իհարկե, շուտափույթ ապաքինում ենք մաղթում ու նաև հույս հայտնում, որ նա ոտքը կբուժի և վերջապես կգնա այնտեղ, որտեղ ուղարկեցին Բաղրամյան պողոտայում հավաքվածները։
Սամվել Խաչագողյան
Հ.Գ.։ 2013թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Աշոտյանը Տարոն Մարգարյանի գլխավորած թիմի քարոզչության պատասխանատուն էր։ Նա կոչ էր անում ձայնը տալ քաղաքի լավ կառավարիչ Տարոնին։ Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։