Տիգրան Թորոսյանը կարծում է, թե քվեարկություն չպետք է լինի
-Ես կողմ եմ ճանաչմանը, բայց նախագծի հետ կապված՝ ունեմ առարկություններ,-ԱԺ-ում ելույթ ունենալով Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ՝ հայտարարել է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը։
-Կարծում եմ՝ պետք է քվեարկություն չլինի և աշխատանք տարվի նախագծի վրա։ Եթե մենք իսկապես ուզում ենք, որ ԼՂՀ-ն միջազգային ճանաչում ստանա, ապա պետք է հստակ գործողությունների ծրագիր ունենանք, ինչը չկա։ Առաջին քայլը, որ պետք է անի ՀՀ-ն, պետք է հայտարարի, թե քանի որ մադրիդյան սկզբունքները և ինքնորոշման իրավունքը հռչակված են, ապա Ղարաբաղն ինքը պետք է վարի բանակցությունները։
Նա նշել է, թե հարցը ժողովրդահաճ հայտարարություններով չէ, որ պետք է լուծել. ԼՂՀ-ի ճանաչման գործընթացը չափազանց լուրջ փորձագիտական աշխատանք է պահանջում։

7or.am