Լրահոս

05.10.2010 15:44


«ՀայԷկոնոմբանկ»-ի գործադիր տնօրենը փոխվեց

«ՀայԷկոնոմբանկ» ԲԲԸ Խորհուրդը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 05-ին կայացած նիստում հարգվել է Գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանի դիմումը' առողջական պատճառներից ելնելով  բանկում այլ աշխատանքի տեղափոխվելու վերաբերյալ: Խորհրդի որոշմամբ Դավիթ Սուքիասյանը նշանակվեց բանկի Խորհրդի նախագահի խորհրդական:

Նույն օրը «ՀայԷկոնոմբանկ» ԲԲԸ Խորհուրդը բանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց բանկի Վարչության անդամ Արմեն Նալջյանին:

«ՀայԷկոնոմբանկ» ԲԲԸ Խորհուրդ   

Այս խորագրի վերջին նյութերը