Լրահոս

10.01.2011 12:56


Կոնգրեսական Գիֆորդսի մահափորձի վերաբերյալ մեղադրանք է ներկայացվել

Կոնգրեսական Գիֆորդսի մահափորձի վերաբերյալ մեղադրանք է ներկայացվել

Ամերիկայի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել 6 մարդու սպանության և ԱՄՆ Կոնգրեսի անդամ Գաբրիել Գիֆորդսի մահափորձի գործերով անցնող 22-ամյա Ջարեդ Լի Լոֆներին։

Մեղադրանքը ներկայացվել է Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում։ Եթե նրա մեղավորությունն ապացուցվի, նրան մահապատիժ է սպառնում։

Կոնգրեսական Գիֆորդսը ներկայումս գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը ճգնաժամային է։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ հարյուրավոր մարդկանց աչքի առաջ տղամարդը ատրճանակից կրակ է բացել։ Բացի Գիֆորդսից, վիրավորվել է ևս 13 մարդ, 6-ը մահացել է, այդ թվում նաև Գիֆորդսի օգնականը, դաշնային դատավորը և 9-ամյա աղջիկ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը