Լրահոս

05.10.2010 17:38


Մինչև տարեվերջ արտահերթ ընտրություննե՞ր

ՀԱԿ Գյումրու գրասենյակի ղեկավար Աշոտ Զաքարյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ կոնգրեսականները ակտիվ կերպով պատրաստվում են համապետական ընտրությունների:

Ավելի վաղ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ 2010թ. աշնանը իրենք հասնելու են արտահերթ ընտրությունների անցկացմանը։  Այն հարցին, թե արդեն աշուն է և դեռեւս համապետական ընտրություններ չեն նախատեսվում, հավատում եք արդյո՞ք, որ արտահերթ ընտրությունները հավանական են, ՀԱԿ Գյումրու գրասենյակի ղեկավարը պատասխանել է. «Նախ՝ մենք հայտարարել էինք, որ սեպտեմբերին սկսելու ենք մի գործընթաց, որը հանգեցնելու է համապետական ընտրությունների: ՀԱԿ-ի կողմից արդեն իսկ սկսված են ակտիվ քաղաքական գործընթացներ, որոնք այս տարվա վերջին հանգեցնելու են արտահերթ համապետական ընտրությունների»:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված Աշոտ Զաքարյանի վստահությունը հարցին, նա ասել է. «Տարածաշրջանային բարդ իրավիճակով, հատակապես Ղարաբաղի բանակացային գործընթացով պայմանավորված եւ սոցիալ-տնտեսական իրավիճակով, որը հանգեցնելու է մասայական ընդվզումների»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը