Նախօրեին ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել էր, որ եթեարձանագրություններըվավերացվենայստեսքով, ապաՀՅԴաշնակցությունըկպայքարիիշխանափոխությանհամար, որնորիշխանությունըկարողանաանվավերճանաչելայդփաստաթղթերը։
Վահան Հովհաննիսյանի այս խոսքերի պատասխանը չուշացավ։ Մեկ օր հետո Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ մի բան է ցանկությունը, մեկ այլ բան՝ հնարավորությունները։ Նա նաև հավելեց, որ իրենք այնպիսի քաղաքականություն չեն էլ կարող վարել, որ հասարակությունն այս կամ այլ քաղաքական թիմին բերի իշխանության։
Վ. Հովհաննիսյանը նաև հայտարարել էր, որ նոյմեբերի 22-ին Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ Իլհամ Ալիևիսպառնալիքներից հետո հայկական կողմն ընդհանրապեսչպետք է գնարՄյունխեն, որովհետևվերջնագրիճնշմանտակբանակցելնընդհանրապեսճիշտչէ։
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի երևանյան գրասենյակի պատասխանատու ԿիրոՄանոյանն էլ «7օր»-ին ասաց, որ դա ճիշտառիթնէր՝հրապարակավհայտարարելու, որեթե Ադրբեջանը սպառնալիքների լեզվով է խոսում, ապա բանակցություններըչպետքէտեղիունենան։
Գալուստ Սահակյանի պատասխանը հետևյալն էր.
-Ալիևի սպառնալիքները նորից են եղել, նման իրավիճակները ստեղծվել են, և չեմ կարծում, որ այդ խորհուրդները հիմա՛ պետք է տային, եթե դրանց մեջ նպաստող ռեալ բաներ կային։ Դրանք կարող էին տալ ժամանակին, երբ իրենք մասնակցում էին ամբողջ բանակցային քաղաքականության կերտմանը։
Մյունխենյան հանդիպումից առաջ արված Ի. Ալիևի հայտարարությունն էլ, ըստ Գ. Սահակյանի, հիստերիայիարդյունք է։
-Ըստ երևույթին որոշակի տեղեկություններ ուներ նաև հանդիպման նյութերի պարունակությունից։Փորձ արեց ճնշում գործադրել հայաստանյան կողմի վրա։ Կարծում եմ՝ չստացվեց,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ նշելով, որ եթե Ադրբեջանն աշխարհին նավթ ու գազ ունի առաջարկելու, ապա իրենք էլ իրենց անկոտրում կամքն են առաջարկում, այն է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ որևէ զիջում չի լինելու։
-Մենք մեր սկզբունքներից չենք նահանջել,- վստահեցրեց Գ. Սահակյանը։
Ի դեպ, նշենք, որ Մայնդորֆյան հռչակագրից հետո նշվում էր, թե ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Ադրբեջանն այլևս ռազմատենչ հայտարարություններ չի անի, և ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորումը երաշխավորված է։ Այսօր արդեն փաստ է, որ Ի. Ալիևը խախտել է այդ համաձայնագրի դրույթները, և ՀՀԿ փոխնախագահի կարծիքով դրա պատասխանը պետք է տան Ադրբեջանի իշխանությունը և ժողովուրդը.
-Մենք այդ արձանագրությունը չենք խախտել և մեր տեսակետը չենք փոխել։
Իսկ թե ի՞նչ առաջընթաց է գրանցվել բանակցային գործընթացում, որի մասին մյունխենյան հանդիպումից հետո խոսեցին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Գ. Սահակյանն ասաց, թե միայն այն, որ բանակցային գործընթացը շարունակվում է, պետք է համարել առաջընթաց։
Պատերազմի նախահիմքեր էլ Գ. Սահակյանը չի տեսնում։ Ինչպես նաև բացառում է մինչև տարեվերջ ԼՂ-ի խնդրի վերաբերյալ որևէ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը։
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության պահանջին, ապա Գ. Սահակյանը դա ինքնին համարում է շատ շոյող գաղափար, բայց.
-Մենք այսօր միջազգային հանրության քննարկումների շրջանակում ենք՝ Մինսկի խմբի համանախագահների։ Որևէ այլ գործողություն նշանակում է ձեռք քաշել միջազգային հանրությունից, սահմանազատվել, մեկուսանալ,- հայտարարեց Գ. Սահակյանը՝ շարունակելով, որ ԼՂ-ի անկախության ճանաչման կամ Հայաստանի հետ միավորվելու ջանադիր պայքարի ժամանակը մինչև 1992-ն էր։
Գալուստ Սահակյանի արձագանքը
Նախօրեին ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել էր, որ եթե արձանագրությունները վավերացվեն այս տեսքով, ապա ՀՅ Դաշնակցությունը կպայքարի իշխանափոխության համար, որ նոր իշխանությունը կարողանա անվավեր ճանաչել այդ փաստաթղթերը։
Վահան Հովհաննիսյանի այս խոսքերի պատասխանը չուշացավ։ Մեկ օր հետո Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ մի բան է ցանկությունը, մեկ այլ բան՝ հնարավորությունները։ Նա նաև հավելեց, որ իրենք այնպիսի քաղաքականություն չեն էլ կարող վարել, որ հասարակությունն այս կամ այլ քաղաքական թիմին բերի իշխանության։
Վ. Հովհաննիսյանը նաև հայտարարել էր, որ նոյմեբերի 22-ին Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ Իլհամ Ալիևի սպառնալիքներից հետո հայկական կողմն ընդհանրապես չպետք է գնար Մյունխեն, որովհետև վերջնագրի ճնշման տակ բանակցելն ընդհանրապես ճիշտ չէ։
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի երևանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ «7օր»-ին ասաց, որ դա ճիշտ առիթն էր՝ հրապարակավ հայտարարելու, որ եթե Ադրբեջանը սպառնալիքների լեզվով է խոսում, ապա բանակցությունները չպետք է տեղի ունենան։
Գալուստ Սահակյանի պատասխանը հետևյալն էր.
-Ալիևի սպառնալիքները նորից են եղել, նման իրավիճակները ստեղծվել են, և չեմ կարծում, որ այդ խորհուրդները հիմա՛ պետք է տային, եթե դրանց մեջ նպաստող ռեալ բաներ կային։ Դրանք կարող էին տալ ժամանակին, երբ իրենք մասնակցում էին ամբողջ բանակցային քաղաքականության կերտմանը։
Մյունխենյան հանդիպումից առաջ արված Ի. Ալիևի հայտարարությունն էլ, ըստ Գ. Սահակյանի, հիստերիայի արդյունք է։
-Ըստ երևույթին որոշակի տեղեկություններ ուներ նաև հանդիպման նյութերի պարունակությունից։ Փորձ արեց ճնշում գործադրել հայաստանյան կողմի վրա։ Կարծում եմ՝ չստացվեց,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ նշելով, որ եթե Ադրբեջանն աշխարհին նավթ ու գազ ունի առաջարկելու, ապա իրենք էլ իրենց անկոտրում կամքն են առաջարկում, այն է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ որևէ զիջում չի լինելու։
-Մենք մեր սկզբունքներից չենք նահանջել,- վստահեցրեց Գ. Սահակյանը։
Ի դեպ, նշենք, որ Մայնդորֆյան հռչակագրից հետո նշվում էր, թե ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Ադրբեջանն այլևս ռազմատենչ հայտարարություններ չի անի, և ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորումը երաշխավորված է։ Այսօր արդեն փաստ է, որ Ի. Ալիևը խախտել է այդ համաձայնագրի դրույթները, և ՀՀԿ փոխնախագահի կարծիքով դրա պատասխանը պետք է տան Ադրբեջանի իշխանությունը և ժողովուրդը.
-Մենք այդ արձանագրությունը չենք խախտել և մեր տեսակետը չենք փոխել։
Իսկ թե ի՞նչ առաջընթաց է գրանցվել բանակցային գործընթացում, որի մասին մյունխենյան հանդիպումից հետո խոսեցին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, Գ. Սահակյանն ասաց, թե միայն այն, որ բանակցային գործընթացը շարունակվում է, պետք է համարել առաջընթաց։
Պատերազմի նախահիմքեր էլ Գ. Սահակյանը չի տեսնում։ Ինչպես նաև բացառում է մինչև տարեվերջ ԼՂ-ի խնդրի վերաբերյալ որևէ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը։
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության պահանջին, ապա Գ. Սահակյանը դա ինքնին համարում է շատ շոյող գաղափար, բայց.
-Մենք այսօր միջազգային հանրության քննարկումների շրջանակում ենք՝ Մինսկի խմբի համանախագահների։ Որևէ այլ գործողություն նշանակում է ձեռք քաշել միջազգային հանրությունից, սահմանազատվել, մեկուսանալ,- հայտարարեց Գ. Սահակյանը՝ շարունակելով, որ ԼՂ-ի անկախության ճանաչման կամ Հայաստանի հետ միավորվելու ջանադիր պայքարի ժամանակը մինչև 1992-ն էր։
Արեգնազ Մանուկյան