Թեև տարին Կապկի է համարվում, սակայն «խոզային» տարրերը 2016–ի սկզբում ավելի շատ են։ «Խոզային» այն իմաստով, որ Նոր տարվա սեղանի զարդը շատերի համար շարունակում է մնալ խոզի բուդը, որը գրեթե տոտեմի է վերածվել։
Տարին «խոզային» է սկվում նաև «խոզի գրիպ» կոչված համաճարակի պատճառով։ Հիվանդների քանակը, որոնց մեջ հիմնականում 0-18 տարեկաններն են, պաշտոնապես շուրջ 600 է, սակայն իրական պատկերը շատ ավելի մտահոգիչ է։ Ռիսկի խմբի մեջ են նաև հղի կանայք։
Դասերը հետաձգեցին, բայց դա կիսալուծում է։ Թե երբ կավարտվի այս ամենը, դեռ պարզ չէ։
Փաստորեն, «ձյուն գա, որպեսզի օդը մաքրվի» բանաձևը չաշխատեց։ Կամ էլ՝ համաճարակը սկսել է մինչև ձյան գալը, ու դրա համար է այսպիսի պատկեր ստացվել։
Կա տեսակետ, որ խոզի բդի հանդեպ պաշտամունք ունեցող ժողովրդի մոտ այլ բան չէր էլ կարող լինել, և բնական է, որ խոզի գրիպը պետք է մոլեգներ, բայց դա ավելի շատ փիլիսոփայական գնահատական է, քան բժշկական։
Ըստ ամենայնի՝ խոզի գրիպի վիրուսը Նոր տարուց առաջ բերվել է դրսից։
Ինչպես հայտնի է, Ամանորին ընդառաջ՝ հայերը սիրում են հավաքվել Հայաստանում։ Մի մասը խոպանից է գալիս, մյուս մասը՝ որպես զբոսաշրջիկ, իսկ երրորդները՝ բարեկամներին տեսնելու (այս շերտին վիճակագիրները նույնպես մտցնում են «զբոսաշրջիկներ» հոդվածի մեջ ու տարեվերջին ցուցանիշներ ապահովում)։ Ահա այս մեծ շարժի մեջ էլ խոզի գրիպը տարածվել է։
Տարվա «խոզային» այս սկիզբը, սակայն, չպետք է հուսահատեցնի։ Կարևորը հասարակական–քաղաքական դաշտի կապիկություններին վերջ տալն է, ինչն էլ Կապկի տարվա գլխավոր կարգախոսն է։
Կապկի «խոզությունը»

Սամվել Խաչագողյան