Մեկնաբանություն

11.01.2016 11:51


Պատրիարք Կիրիլի «լյափսուսը» (տեսանյութ)

Պատրիարք Կիրիլի «լյափսուսը» (տեսանյութ)

Ռուսաստանի Պատրիարք Կիրիլը ամանորյա հարցազրույց է տվել և խոսել մի շարք թեմաներից, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից։

Ուշագրավն այդ հարցազրույցում այն է, որ անդրադառնալով Թուրքիային ու Թուրքիայի պատմությանը՝ հոգևորականը նշել է, թե Օսմանյան կայսրությունում թուրքերը քրիստոնյաներին չեն ոչնչացրել (կից տեսանյութը դիտել 7:29–ից)։

Նկատենք, որ պատրիարքի ասածն առնվազն անգրագիտություն և անտեղյակություն է (այլ ձևակերպումները թողնում ենք ընթերցողին)։

Եթե Կիրիլը փորձել է պոլիտկոռեկտություն անել և Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը բացատրել այլ ենթատեքստով (սիրիական հակամարտությանը ոչ կրոնական բնույթ տալով), ապա դա նրա մոտ, մեղմ ասած, չի ստացվել։ Օսմանյան Թուրքիայի օրինակն ու տրված գնահատականը շատ անհաջող էին։

ՌԴ–ն պաշտոնապես է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ու հիմա էլ օրինագիծ է շրջանառության մեջ դրվել Պետդումայում, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության հերքումը պետք է քրեորեն հետապնդվի։ Շատ անհարմար բան է ստացվում։

Մի խոսքով, Ռուսաստանի հոգևոր առաջնորդը մեծ «լյափսուս» է տվել։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Համոզված ենք, որ Կիրիլն իր սխալ քայլով թեմա է տվել Բաղրամյան 26–ի տակ կքած և «արևմտամետությունը» փեշակ դարձրած դիշովկեքին, որոնք հակառուսականության հերթական «պրիստուպները» կցուցաբերեն՝ էժանագին շոու կազմակերպելով։

Այս խորագրի վերջին նյութերը