Մեկնաբանություն

11.01.2016 18:00


«Արևմտամետների» սիրելի Սահակաշվիլիի պրոադրբեջանական ու հակահայկական ակցիան

«Արևմտամետների» սիրելի Սահակաշվիլիի պրոադրբեջանական ու հակահայկական ակցիան

Վրացական ու ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Իրանից գազ է արտահանվելու դեպի Վրաստան Հայաստանի տարածքով։ Նաև խոսվում է այն մասին, որ ռուսական «Գազպրոմը» ձեռք է բերելու վրացական նավթի ու գազի ընկերության առնվազն 25 տոկոսը։

«Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան, Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն հաստատել է «Գազպրոմի» հետ բանակցությունների փաստը և նշել, որ իրենք, իրանական գազի թեմայից զատ, նաև դեպի Հայաստան ռուսական գազի տրանզիտի թեմայով են բանակցում։ Այլ մանրամասներ Քալաձեն չի նշել՝ միայն ավելացնելով, որ «Գազպրոմի» հետ իրենց բանակցությունները շատ կարևոր են Վրաստանի ազգային շահերի տեսանկյունից։

Պարզ է, որ Իրանից Հայաստանով դեպի Վրաստան արտահանվող գազային նախագիծը բխում է նաև Հայաստանի ազգային շահերից (հարկ է առանձնահատուկ նշել, որ հայաստանյան իշխանությունների մասնակցությունն այս նախագծի կյանքի կոչման հարցում զրոյական է. Իրանն ու Ռուսաստանը, աշխարհաքաղաքական հայտնի պատճառներից ելնելով, չեն ցանկացել, որ այդ տրանզիտը լինի Ադրբեջանով) և ձեռնտու չէ Ադրբեջանին, որը մշտապես ցանկացել է դուրս թողնել Հայաստանը տարածաշրջանային էներգետիկ նախագծերից։

Ուշագրավ է, որ Վրաստանում գործող տխրահռչակ Սահակաշվիլիի կուսակցությունը սույն փաստի կապակցությամբ բողոքի նոտա է հղել Վրաստանի իշխանություններին՝ դատապարտելով նրանց գործելակերպը և հայտարարելով, որ գազային տրանզիտը Հայաստանից դեպի Վրաստան հարվածում է Վրաստանի ռազմավարական դաշնակից Ադրբեջանի շահերին։

Փաստորեն, հայ «արևմտամետների» սիրելի Սահակաշվիլիի կառույցը մտահոգված է Ադրբեջանի շահերով և դատապարտում է այն, որ իրանական գազն անցնելու է Հայաստանով։

Բազմիցս առիթ ունեցել ենք գրելու, որ Վրաստանում «արևմտամետ» քաղաքականություն իրականացնող և Սերժ Սարգսյանից մեդալի արժանացած Սահակաշվիլին իրականում մեր հարևան երկիրը դարձրել է Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդը և ամբողջությամբ տրվել դրանց շահերի սպասարկման գործին։ Սահակաշվիլին վարում էր հայատյաց քաղաքականություն, և դա ակնհայտ էր։

Սահակաշվիլիի «Ազգային միասնության շարժումը» հերթական անգամ ապացուցեց, որ դա այդպես է, և անհիմն չեն այն խոսակցությունները, որ այդ կուսակցությանը ֆինանսավորում են թուրքական ու ադրբեջանական կազմակերպությունները։

Դե՛, ձե՛զ տեսնենք, սահակաշվիլիասեր և «արևմտամետ» դիշովկեք, գովաբանե՛ք Օդեսսայի նահանգապետի կարգավիճակում կապիկությամբ զբաղվող Սահակաշվիլիի կուսակցությանը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը