Լրահոս

12.01.2016 16:11


Արձանագրվել է սուր շնչառական հիվանդությունից մահվան ևս մեկ դեպք

Արձանագրվել է սուր շնչառական հիվանդությունից մահվան ևս մեկ դեպք

Սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։

Երեկ նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ հնչեցված ցուցանիշներում առկա է բարելավում։ Հունվարի 12-ի՝ առավոտյան ժամը 10-ի դրությամբ՝ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում։

Արձանագրվել է մահվան դեպք։ Ախտորոշումը և այլ մանրամասները կճշտվեն փորձաքննության արդյունքում։

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը