Լրահոս

12.01.2016 16:30


13-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

13-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

Հունվարի 11-ին՝ ժամը 16-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը՝ ժամը 20-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 23 շենքի մոտից վրաերթ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 54-ամյա տղամարդ, ով խոստովանական բացատրություն է տվել, որ նշված վրաերթը կատարել է ինքը՝ իրեն ամրակցված «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը