Լրահոս

25.11.2009 19:27


Վլադիմիր Կոստանյանն ինքնաբացարկ է ներկայացրել թիվ 10 ընտրատարածքից

Վլադիմիր Կոստանյանն ինքնաբացարկ է ներկայացրել թիվ 10 ընտրատարածքից

Բազմիցս հայտարարել եմ, որ պատգամավորի մանդատը ինձ համար ոչ այլ ինչ է, քան ժողովրդանպաստ հարցեր ԱԺ-ում բարձրացնելու հնարավորություն, մշակույթին, արվեստին, ինչպես նաև ընտրողներին հուզող այլ բնույթի խնդիրներին վերաբերվող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու և հասարակության շահերը պաշտպանելու հնարավորություն: Մշտապես նշել եմ նաև, որ 10-րդ ընտրատարածքում ժողովրդի կողմից պահանջված քաղաքական որոշ գործիչների առաջադրվելու պարագայում, պատրաստ եմ մրցակցությունից դուրս գալ և չհակադրվել ժողովրդի տվյալ հատվածի դիրքորոշումներին՝ ընդունելի լինեն դրանք ինձ համար, թե՝ ոչ:

Առջևում հերթական խորհրդարանական ընտրություններոն են, և շուտով կսկսվի նախապատրաստությունն ու նախնական մրցակցությունը քաղաքական ուժերի միջև: Ես պատրաստվում եմ վերականգնվել Հայաստանի առաջադիմական կուսակցության շարքերում և խորհրդարան մտնել թիմով՝ իմ կուսակցական ընկերների հետ միասին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կողմնակիցներիս Կենտրոն համայնքում և ակնկալում եմ նույն համախմբումը իմ առաջիկա գործունեության ընթացքում, քանի որ ինքնաբացարկ եմ հայտարարում և չեմ պատրաստվում խառնվել ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի և իշխանության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի մրցակցությանը: Թող ժողովուրդն ինքը կողմնորոշվի արդենամբողջովին բացահայտված իրավիճակում: Դիմակները պատռելու և ժողովրդին իրականությունը ներկայացնելու գործում իմ առաքելությունը, կարծում եմ, կարելի է համարել հաջողված:

 

Հարգանքներով՝ ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը