Լրահոս

14.01.2016 19:30


Բռնվել են ավտոմեքենայից գողություն կատարելու պահին

Բռնվել են ավտոմեքենայից գողություն կատարելու պահին

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հունվարի 13-ին, ժամը 17.10-ին, Քրիստափորի փողոցի տոնավաճառի մուտքի մոտ կայանված, 1981 թ. ծնված Հարություն Մ.-ին պատկանող «ՎԱԶ-2199» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու պահին բռնել և բաժին բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գարեգին Ա.-ին և 1959 թ. ծնված Հրաչյա Բ.-ին:
Խուզարկությամբ Գարեգին Ա.-ի մոտ հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահից գողացած երաժշտական կրիչը:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը