Լրահոս

14.01.2016 21:02


Թմրամիջոց և կաթոցիչ՝ «Օպել Աստրա»-ի վարորդի գրպանից

Թմրամիջոց և կաթոցիչ՝ «Օպել Աստրա»-ի վարորդի գրպանից

Հունվարի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով, Երևանի Բուռնազյան փողոցից, իր անձնական օգտագործման «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Կարեն Մ.-ին:
Խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել է թղթե 3 փաթեթ, որոնց մեջ առկա էր դեղնականաչավուն, չորացված, մանրացված բուսական զանգված և ապակյա կաթոցիչ:
Ըստ Կարեն Մ.-ի` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է և պատկանում է իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը