Լրահոս

14.01.2016 20:49


Սյունիքում 25 տարեկան քաղաքացի է կորել. իրականացվում են որոնողական աշխատանքներ

Սյունիքում 25 տարեկան քաղաքացի է կորել. իրականացվում են որոնողական աշխատանքներ

Հունվարի 14-ին, ժամը 15.12-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 12-ի ժամը 20.30-ի սահմաններում Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Վ. Օ.-ը տանից դուրս է եկել անորոշ ուղղությամբ և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 19.06-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը