Լրահոս

14.01.2016 23:11


Քարաթափում է տեղի ունեցել Սարյան փողոցում

Քարաթափում է տեղի ունեցել Սարյան փողոցում

Հունվարի 14-ին, ժամը 18.56-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 26 և 28 շենքերի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սարյան փողոցի թիվ 28 շենքի մոտակա լանջից (մոտ 10 մ հեռավորությամբ) տեղի է ունեցել քարաթափում (մոտ 15 կգ-անոց 6 քար):

Հրշեջ-փրկարարները մայթեզրից հեռացրել են քարերը և սահմանազատել տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը