Լրահոս

15.01.2016 08:30


«Օպել»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից դաշտը

«Օպել»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից դաշտը

Հունվարի 14-ին՝ ժամը 23.22-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից դաշտը (մոտ 4 մ). տուժածներ չկան:

Փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը