Լրահոս

08.02.2011 10:12


Հայաստանն ինտերնետ–թրաֆիկի ցուցանիշով տարածաշրջանում վերջին տեղն է զբաղեցնում

Հայաստանն ինտերնետ–թրաֆիկի ցուցանիշով տարածաշրջանում վերջին տեղն է զբաղեցնում

Հայսատանն ինտերնետ թրաֆիկի մուտքի արագության «Ookla» ընկերության «Net Index» վարկանիշային ցուցակում 128-րդ տեղն է զբաղեցրել, իսկ տարածաշրջանային մասշտաբով՝ վերջինը։

«Net Index»-ի տվյալներով Հայաստան մտնող թրաֆիկի միջին արագությունը 1,85 Mbps է։

Առաջատարների հնգյակում են Հարավային Կորեան (36,56 Mbps), Լիտվան (30,34 Mbps), Լատվիան (26,40 Mbps), Շվեդիան (25,14 Mbps), Նիդերլանդները (24,51 Mbps)։

Աութսայդերների ցուցակում են Զամբիան՝ -0,65 Mbps, Բոլիվիան՝ 0, 55 Mbps և Զիմբաբվեն՝  0,39 Mbps։

Հետսովետական երկրները տեղակայվել են հետևյալ հերթականությամբ՝ Լիտվա (2-րդ հորիզոնական)  30,34 Mbps, Լատվիա՝ (3-րդ հորիզոնական  26.40 Mbps), Մոլդովա (7-րդ հորիզոնական 23.67 Mbps), Ուկրաինա՝ (24-րդ հորիզոնական 12.83 Mbps), Ռուսաստան՝ (27-րդ հորիզոնական 12.18 Mbps), Վրաստան՝ (51-րդ հորիզոնական 6.77 Mbps), Հայաստան՝ (128-րդ հորիզոնական 1.85 Mbps) և Տաջիկստան՝ (139-րդ հորիզոնական 1.54 Mbps)։

Արդյունքները ստացվել են 2008թ. օգոստոսի 2-ից 2011թ. փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում բաժանորդների IP-հասցեների թեսթավորման հիման վրա։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում վարչապետ Տիգրան Սարգսյանն ու այլ պաշտոնատար անձինք վստահեցնում էին, թե Հայաստանը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում կդառնա տարածաշրջանային կենտրոն։

Ըստ Regnum-ի

Այս խորագրի վերջին նյութերը