Լրահոս

15.01.2016 22:24


Հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ

Հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ

Այսօր հանրապետության հիվանդանոցներից ապաքինմամբ դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ, որից 120-ը` մինչև 18 տարեկան: Նրանցից 37-ի մոտ ախտորոշված էր թոքաբորք (21-ը` մինչև 18 տարեկան):

Տեղեկացնենք նաև, որ H1N1 վարակով երեք հիվանդ այսօր վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։

Բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված մեկ այլ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Այժմ հիվանդի վիճակը բարելավվել է։

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը