Լրահոս

15.01.2016 22:30


ՃՏՊ Մարտունի-Վարդենիս և Երևան-Սևան ավտոճանապարհներին

ՃՏՊ Մարտունի-Վարդենիս և Երևան-Սևան ավտոճանապարհներին

Հունվարի 15-ին, ժամը 14.15-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի հատվածում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել 44 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ-520» մակնիշի 34 MC 204 պետհամարանիշի (վարորդ Գ. Հ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 15-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արջևի հատվածով կախվել դեպի ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արծվանիստ գյուղի մոտ «Իսուզու» մակնիշի 32 ՕՕ 992 պետհամարանիշի (վարորդ Լ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և առջևի հատվածով կախվել դեպի ձորը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը