Լրահոս

22.01.2016 07:43


Այս գիշեր երիտասարդներն աղի բլիթ են ուտելու

Այս գիշեր երիտասարդներն աղի բլիթ են ուտելու

Հունվարի 18-ին սկսված Առաջավորաց պահքն այսօր ավարտվում է։ Ժողովրդական սովորության համաձայն՝ չամուսնացած երիտասարդներն այս գիշեր աղի բլիթ են ուտում:

Դրա հետ է կապվում փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը