Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարի' 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն'
1. համապատասխան ուսումնական տարածք,
2. որակյալ մասնագետներ' վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ),
3. մշակված 90-110 ժամյա վերապատրաստման սեփական ծրագիր (տևողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր' իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև' ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները,
4. վերապատրաստման ծրագրին և ՀՀ ԿԳ նախարարի' 26.08.2010, N 1344-Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան,
5. վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
սույն հայտարարության 3-րդ և 4-րդ կետերում նշված ծրագիրն ու թեմատիկ պլանը,
• տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը,
• հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները' անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը' նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները,
• տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,
2009 թվականի ֆինանսական հաշվետվությունները հաստատված ՀՀ հարկային տեսչության կողմից:
6. Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև ս/թ նոյեմբերի 6-ը, ժամը 1800-ը դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն' նախօրոք լրացնելով և դիմումին կցելով edu.am և ktak.am կայքերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը:
7. Ընտրությանը մասնակցելու հայտը ԿԳ նախարարություն է ներկայացվում ընտրության անցկացման օրվանից առնվազն 2 օր առաջ:
Հասցեն' Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն-3, 6-րդ հարկ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն: