Չեղարկվեցին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները (տեսանյութ)
Չեղարկվեցին Իրանիդեմսահմանվածպատժամիջոցները, ինչի մասին նախօրեին ուշ երեկոյան հայտարարել են ԱՄՆ պետքարտուղար ՋոնՔերրին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար ՖեդերիկաՄոգերինին:
ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն ՅուկիյաԱմանոն էլ նշել է, որ Իրանըկյանքիէկոչելմիջուկային համաձայնագրով ստանձնած իրպարտավորությունները։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավար ՄոհամմադՋավադԶարիֆըմեկնել էր Վիեննա, որտեղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաղորդելու էր իրանական միջուկային գործարքի շրջանակներում Թեհրանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին։
Իրանիև «վեցնյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2015թ.հուլիսի 14-ին` Վիեննայում: Համաձայն դրա՝ Իրանըպարտավորվելէչստեղծելմիջուկայինզենք, միջուկայինօբյեկտներնօգտագործելբացառապեսխաղաղատոմիարտադրմաննպատակներով: Ուրանի հարստացմանողջծրագիրնէլ Թեհրանը 25 տարի կիրականացնիմիջազգայինվերահսկողությաններքո:
Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանըհասանելիությունէ ստանումարտասահմանյանհաշիվներումսառեցվածակտիվներին, որոնց արժեքն, ԱՄՆ ֆինանսների նախարարության գնահատմամբ, մոտ 50 մլրդդոլարէ։ Իրանը կկարողանա նաև ավելացնել նավթի արտահանումն օրական 500 հազարբարելով։
Չեղարկվեցին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները (տեսանյութ)
Չեղարկվեցին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչի մասին նախօրեին ուշ երեկոյան հայտարարել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն էլ նշել է, որ Իրանը կյանքի է կոչել միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնել էր Վիեննա, որտեղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաղորդելու էր իրանական միջուկային գործարքի շրջանակներում Թեհրանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին։
Իրանի և «վեցնյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2015թ. հուլիսի 14-ին` Վիեննայում: Համաձայն դրա՝ Իրանը պարտավորվել է չստեղծել միջուկային զենք, միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ ատոմի արտադրման նպատակներով: Ուրանի հարստացման ողջ ծրագիրն էլ Թեհրանը 25 տարի կիրականացնի միջազգային վերահսկողության ներքո:
Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը հասանելիություն է ստանում արտասահմանյան հաշիվներում սառեցված ակտիվներին, որոնց արժեքն, ԱՄՆ ֆինանսների նախարարության գնահատմամբ, մոտ 50 մլրդ դոլար է։ Իրանը կկարողանա նաև ավելացնել նավթի արտահանումն օրական 500 հազար բարելով։
7or.am