Լրահոս

18.01.2016 07:47


Այսօր տեղի է ունենալու Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական 2–րդ նիստը

Այսօր տեղի է ունենալու Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական 2–րդ նիստը

Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղակայված զորամասում այսօր տեղի է ունենալու Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով 2–րդ արտագնա դատական նիստը՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ առաջին նիստը տեղի էր ունեցել 2015թ. դեկտեմբերի 18–ին։
Ավետիսյանների հարազատները նախ հայտարարել էին, որ բոյկոտելու են 2–րդ նիստը՝ պահանջելով, որ այն տեղի ունենա ռազմաբազայի տարածքից դուրս, սակայն փաստաբանների խորհրդից հետո որոշել էին, այդուհանդերձ, մասնակցել դատական նիստին։
Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը