Լրահոս

18.01.2016 09:27


Գեղամա լողափի մոտ ձյան մեջ է արգելափակվել 8 ավտոմեքենա

Գեղամա լողափի մոտ ձյան մեջ է արգելափակվել 8 ավտոմեքենա

Հունվարի 17-ին՝ ժամը 23.46-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրագ գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Վ. Ա.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 70 OO 222 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 17-ին՝ ժամը 20.46-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գեղամա լողափի մոտակայքում ձյան մեջ են արգելափակվել մոտ 5 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա (մոտ 20 ուղևոր):

***

Հունվարի 17-ին՝ ժամը 19.06-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի քաղաքային զբոսայգու տարացքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34 RP 582 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 17-ին՝ ժամը 17.43–ին, ահազանգ է ստացվել, որ Հնաբերթ-Գեղաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Հնաբերթ-Գեղաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել Գ. Գ.-ին պատկանող «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 33 US 409 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 17-ին՝ ժամը 17.27-ին, ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել Ա. Ս.-ին պատկանող «Գազել» մակնիշի 533 SL 43 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 17-ին՝ ժամը 14.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատանն ավտոմեքենաներ («Օպել աստրա» և «Վազ-2115») են արգելափակվել կավահողի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ փրկարար ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Աստրա G» մակնիշի 34 AU 479 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա.):

***

Հունվարի 17-ին՝ ժամը 13.11-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան թմբի վրա կա կողաշրջվելու վտանգ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 21-րդ կմ-ում Ա. Խ.-ին պատկանող« Միցուբիշի պաջերո» մակնիշի 24 SO 860 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնաթմբի վրա:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը