Լրահոս

18.01.2016 14:26


Որդուն տեսակցության գնացած մոր մոտից դեղնականաչավուն զանգված են առգրավել

Որդուն տեսակցության գնացած մոր մոտից դեղնականաչավուն զանգված են առգրավել

Հունվարի 15-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Կ.-ին տեսակցության եկած մոր` Ս. Կ-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են 41 գրամ ընդհանուր քաշով, պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, դեղնականաչավուն զանգված պարունակող 4 փաթեթներ:

Հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը