Լրահոս

18.01.2016 15:10


Կիևյան կամրջի տակ ատրճանակ է հայտնաբերվել

Կիևյան կամրջի տակ ատրճանակ է հայտնաբերվել

Հունվարի 16-ին` ժամը 12.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջի մոտ՝ թունելում, զենք է թողել: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Մեկնած օպերատիվ խումբը թունելի մուտքի աջ հատվածում հայտնաբերել է «Ամադեո Ռոսսի» տիպի ատրճանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը